Անգլիայի գավաթ. Լիդսը, Սաութհեմփթոնն ու Քովենթրին խոշոր հաշվով հաղթանակներ տարան 🎥
Փետրվարի 6-ին Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում կայացան երեք դիմակայությունների վերախաղարկումները։ «Սաութհեմփթոնը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում մրցեց «Վոթֆորդի» դեմ, և Սեկու Մարայի դուբլի ու Չե Ադամսի գոլի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով։ «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց «Պլիմութի» դեմ։ Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Լրացուցիչ ժամանակում յորքշիրյան ակումբը բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց 4:1 հաշվով։ […]