Ասիայի գավաթ. Հորդանանը հաղթեց Հվ. Կորեային 🎥

Ասիայի գավաթ. Հորդանանը հաղթեց Հվ. Կորեային 🎥

06/02/2024 - 21:17

Ասիայի գավաթի կիսաեզրափակիչում Հորդանանի հավաքականի մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. Հորդանանը հաղթեց 2:0 հաշվով։

Հուսեին Ամութայի թիմին հաղթանակ պարգևեցին Յազան Ալ Նայմաթի ու Մուսա Թամարիի խփած գոլերը։

Այսպիսով, Հորդանանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Իրան-Կատար դիմակայության հաղթողի դեմ, իսկ Հարավային Կորեան լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023