Հայաստանի հավաքականը ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի հավաքականը ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի

06/02/2024 - 13:15

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում։

Մեր ընտրանին մարտի 22-ին կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 7-ին` Ղազախստանի հավաքականի դեմ։

Երկու հանդիպումներն էլ կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հետ։

Այդ հանդիպումները կանցկացվեն համապատասխանաբար Պրահայում և Լյուբլյանայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023