Գերմանացիները պատրաստվում են տնային Եվրոյին` կամային հաղթանակ տանելով Նիդերլանդների նկատմամբ🎥
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Եվորպայի տնային առաջնությանը` Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Նիդերլանդների թիմի հետ։ «Բունդեսմանշաֆթի» համար հանդիպումն անհաջող ընթացք ստացավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Ժոուի Վերմանն առաջ մղեց «նարնջագույններին»։ Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ. գերմանացիների գոլերը խփեցին Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Նիկաս Ֆուլկրուգը։ […]