Բրունուի բենեֆիսը. Ման. Յունայթեդը գոլառատ խաղում հաղթեց Շեֆիլդին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Շեֆիլ Յունայթեդի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի ավագ և առաջատար Բրունու Ֆերնանդեշը, ով իր անվան դիմաց գրանցեց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Ռասմուս Հոյլունին։ […]