Author Archives: Miqayel

Ֆյուլկրուգն առաջ մղեց Բորուսյաին ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Դորտմունդյան ակումբից 36-րդ րոպեին աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բորուսիա Դորտմունդ – ՊՍԺ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ատլետիկոն փոխարինող է գտել Օբլակի համար

«Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակը, հնարավոր է, շուտով հեռանա ակումբից։ As-ը գրում է, որ սլովենացի դարպասապահը «Ատլետիկոյում» կորցրել է անփոխարինելի ֆուտբոլիստի կարգավիճակը։ Մադրիդյան ակումբն այժմ պատրաստ է վաճառել Օբլակին։ «Հնդկացիները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներից։ Օբլակի աշխատավարձն ակումբում ամենաբարձրերից մեկն է։ Նա տարեկան վաստակում է 10 մլն եվրո։ Ինքը` […]

Տուխելը քննադատել է Բավարիայի պաշտպանին 🎥

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղից հետո (2:2) քննադատել է իր թիմի կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեին. «Նա երկու անգամ չափազանց «ագահ» էր դաշտում։ Կիմն առաջին գոլի դրվագում շատ շուտ սկսեց արագանալ , իսկ Կրոսը, իր փոխանցումով, ծուղակը գցեց նրան։ Նա կարդում էր խաղը, բայց շատ ագրեսիվ […]

Անչելոտին նշել է, թե ինչու է փոխարինել Բելինգհեմին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում (2:2) փոխարինել Ջուդ Բելինգհեմին. «Ջուդը ոտքերի ջղաձգություն ուներ։ Երբ փոխարինում էի կատարում, թարմ ուժեր էի փնտրում։ Պետք էր ինչ-որ բան փոխել։ Մենք հավելյալ ֆուտբոլիստներ ունեինք պահեստայինների նստարանին, որոնց ես ցանկանում էի տեսնել գործի մեջ»,- իտալացի մասնագետի […]

Մյուլերը կրկնել է Կասիլիասի ու Խավիի ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Թոմաս Մյուլերը, որը Չեմպիոնների լիգայում անցկացնում էր 150-րդ հանդիպումը։ OptaFranz-ը գրում է, որ Մյուլերը դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, որը մեկ ակումբի կազմում 150 և ավելի հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում։ Այդ […]

Բավարիան շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն

Մյունխենի «Բավարիայի» հաջորդ գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, լինելու է Ռալֆ Ռանգնիկը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մյունխենյան ակումբը 65-ամյա մասնագետի տեղափոխության հարցում շատ մոտ է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ վերջնական համաձայնության հասնելուն. Ռանգնիկն այժմ մարզում է այդ երկրի ազգային հավաքականը, որի ղեկին մասնակցելու է Եվրո-2024-ին։ Կողմերը բավական հաջող բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ […]

Կիմիխ. «Բավարիան ավելի լավ էր խաղում»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած առաջին հանդիպման (2:2) մասին. «Կարծում եմ` «Բավարիան» ավելի լավ էր խաղում։ Մենք ավելի ակնհայտ գոլային պահեր ունեինք։ Իհարկե, նյարդայնացնող է, որ մրցակիցը հաշիվը հավասարեցրեց 11-մետրանոց հարվածով։ Մենք տեսանք, որ ավելի քան ունակ ենք պայքար մղելու, եղան դրվագներ, երբ վերահսկում էինք խաղը […]

Կրոս. «Վստահ ենք` տանը կապահովենք եզրափակիչի ուղեգիրը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած առաջին հանդիպման (2:2) մասին. «Հանդիպումն իրադարձություններով լի էր. երկու թիմերն էլ տարբեր որակներով դրվագներ ունեցան։ Բավական տարօրինակ է, որ բոլոր գոլերը եղան այն ժամանակ, երբ մյուս թիմն էր ավելի լավ խաղում։ Նման բան լինում է, երբ դաշտում անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ […]

Թեժ ֆուտբոլ Մյունխենում. Բավարիան ու Ռեալը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը հաղթում էր 1:0 հաշվով. 24-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը։ Երկրորդ կեսի մեկնարկում «ռեկորդ մայսթերը» շատ արագ հավասարեցրեց ու նաև առաջ անցավ հաշվի մեջ. 53-րդ ու 56-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Լերոյ Սանեն ու Հարի Քեյնը։ […]

1 368 369 370 371 372 1,919