Author Archives: Miqayel

Ռեալն անկասելի է. «Արքայական» ակումբը քարը քարի վրա չթողեց Ալավեսին 🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։ Լա լիգայի նորընծա չեմպիոնը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Արքայական» ակումբից դուբլի հողինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Ջուդ Բելինգհեմը, Ֆեդե Վալվերդեն ու Արդա Գյուլերը։ «Ռեալը» վաստակեց 93 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը», 42 […]

Ման. Սիթին գնում է հերթական չեմպիոնության հետևից` հաղթելով Տոտենհեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Լարված պայքարում անցած խաղում «քաղաքաբնակները» հաղթեցին 2:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 88 միավոր և վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Արսենալն» ունի 86 միավոր, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն […]

Եվրո-2024. Հունգարիայի հավաքականի հայտացուցակը

Հունգարիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։ Հունգարների գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Գուլաչի («Լայպցիգ», Գերմանիա), Պետեր Սապանոշ («Պակշ») Պաշտպաններ – Բոտոնդ Բալոգ («Պարմա», Իտալիա), Էնդրե Բոտկա («Ֆերենցվարոշ»), Մարտոն Դարդայ («Հերտա», Գերմանիա), Աթիլա Ֆիոլա («Ֆեհերվար»), Ադամ Լանգ («Օմոնիա», […]

Տոտենհեմ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ կմրցեն «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են Գերմանիայի հավաքական` մասնակցելու Եվրո-2024-ն

Հայտնի են առաջին ֆուտբոլիստները, որոնք ընդգրկվելու են Գերմանիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բունդեսմանշաֆթի» հայտացուցակում, միանշանակ, լինելու են պաշտպաններ Նիկո Շլոտերբեկը («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տահը («Բայեր Լևերկուզեն»), Ռոբին Կոխը («Այնտրախտ»), «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը։ Ռոմանոն հաստատում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսը չի հրավիրվելու […]

Սաուդյան Արաբիայում պատրաստվում են 10 աղմկահարույց տրանսֆեր իրականացնել

Սաուդյան Արաբիայում պատրաստվում են իրականացնել հերթական խոշոր տրանսֆերային արշավը։ The Telegraph-ը գրում է, որ երկրում մտադիր են 10 աղմկահարույց տրանսֆեր իրականացնել։ Ըստ աղբյուրի` երկրում հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի ու կիսապաշտպան Կևին դե Բրույնեի, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի, վինգեր Մոհամեդ Սալահի, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Կազեմիրոյի ու Բրունու Ֆերնանդեշի ծառայություններով։ Սաուդյան ակումբները մտադիր են ձեռք […]

Եվրագավաթային եզրափակիչների գլխավոր մրցավարները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է, թե ովքեր են սպասարկելու եվրագավաթային եզրափակիչները։ Մայիսի 22-ին կայանալիք Եվրոպա լիգայի «Ատալանտա» – «Բայեր» հանդիպումը սպասարկելու է ռումինացի Իշտվան Կովաչը։ Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Սուարեշ Դիաշը (Պորտուգալիա)։ Հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին։ Հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայում էլ աշխատելու է Սլավկո Վինչիչի (Սլովենիա) […]

Թրիլեր Բիրմինգհեմում. Ասթոն Վիլան ու Լիվերպուլը գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ասթոն Վիլան» ու «Լիվերպուլը»։ Հանդիպումն անցավ անցավ անչափ հետաքրքիր, գոլառատ և թրիլերային պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Ասթոն Վիլայի» 20-ամյա կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, որը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և 85-րդ ու 88-րդ րոպեներին երկու գոլ խփեց` իր […]

Բարսան հաղթեց Ռեալ Սոսիեդադին` վերադառնալով երկրորդ տեղ 🎥

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ «Բլաուգրանան» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։ Խավիի թիմի հաղթական գոլերը խփեցին 16-ամյա վինգեր Լամին Յամալն ու Ռաֆինիան։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 76 միավոր և վերադարձավ երկրորդ տեղ։ «Ռեալ Սոսիեդադը», 54 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՊՍԺ-ն պարտվեց Մբապեի վերջին տնային խաղում 🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 33-րդ տուրում, ՊՍԺ-ն տնային խաղում մրցեց «Թուլուզի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ փարիզյան ակումբը պարտվեց 1:3 հաշվով։ «Թուլուզի» հաղթական գոլերը խփեցին Թայս Դալինգան, Յան Գբոհոն ու Ֆրանկ Մագրին։ «Պարի Սեն-Ժերմենի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն, որը վերջին տնային հանդիպումն էր անցկացնում ակումբի կազմում։ Հիշեցնենք` Կիլիան […]

1 358 359 360 361 362 1,918