Author Archives: Miqayel

Ուգոչուկվու Իվուի հուժկու հարվածով խփած գոլը Ռուբինի կազմում 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փյունիկը հաղթում է Ստրուգային առաջին կեսից հետո🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» տանը մրցում է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Առաջին կեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթում է 2:1 հաշվով. 16-րդ ու 45-րդ րոպեներին աչքի են ընկել Սերժ Դեբլեն ու Միխայիլ Կովալենկոն։ Մրցակցից 45+4-րդ րոպեից գոլի հեղինակ է դարձել Բեսարթ Իբրահիմին։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ստրուգան» հաղթել […]

Փարիզ-2024. Արթուր Բարսեղյանի արդյունքը 🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը` լողորդ Արթուր Բարսեղյանը։ 22-ամյա մարզիկը հանդես եկավ 100 մետր ազատ լողի որակավորման փուլում և գրանցեց 51,54 վայրկյան արդյունքը։ Նա 5-րդ մրցահերթում 8 մասնակիցների պայքարում եզրագծին հասավ 7-րդը։ Բարսեղյանը չկարողացավ նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր` որակավորման փուլին մասնակցած 79 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 56-րդ տեղը։ […]

Ռանոսը երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել և հաղթանակ պարգևել Բորուսիային 🎥

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]

ԿԼ. Փյունիկ – Ստրուգա հանդիպման ժամանակացույցն ու մրցավարական անձնակազմը

Այսօր` հուլիսի 30-ին, ֆուտբոլի Հանաստանի չեմպիոն «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։ Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սիգուրադ Կրինգստադ (Նորվեգիա) Եզրային մրցավարներ – Ռունար Լանգսեթ, Ուլե-Անդրեաս Հաուկոսեն (երկուսն էլ` Նորվեգիա) Չորրորդ մրցավար – Դանիել Հիգրաֆ (Նորվեգիա) Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ստրուգան» հաղթել է […]

Փարիզ-2024. Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ 📸

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 30-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` լողորդ Արթուր Բարսեղյանը։ Բարսեղյանը հանդես է գալու ազատ ոճի 100 մետրում։ 22-ամյա մարզիկը է պայքարը կսկսի որակավորման փուլից, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 13:17-ից։ Հայ լողորդը պայքարի մեջ կմտնի 5-րդ մրցահերթում։ Լավագույն 16 մարզիկները դուրս կգան կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք […]

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը📸

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը մեկնարկել է հաղթանակով։ 26-ամյա մարզիկը +92 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դելիշես Օլիի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Չալոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին` 0:24-ից սկսած։ Նրա մրցակիցը լինելու է Իսպանիան […]

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռինգ դուրս եկավ բռնցքամարտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ 26-ամյա մարզիկը գերհամառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը պարտվել էր 0:5, սակայն հաջորդ երկու ռաունդներում հաղթեց նախ 3:2, ապա 4:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Դավիթ Չալոյան – Օրի Դելիշիուս. ուղիղ եթեր

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն է սկսում Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկը` Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ 26-ամյա մարզիկը մրցաշարի 1/16 եզրափակիչում մրցելու է մեծբրիտանացի Օրի Դելիշիուսի դեմ։ Մենամարտի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է մոտ 23:36-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Ռիկարդո Կալաֆիորին տեղափոխվեց Արսենալ

Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել «Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին, հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «33» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermarkt-ի` անգլիական գրանդը Կալաֆիորիի տրանսֆերի համար վճարել է 45 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո […]

1 267 268 269 270 271 1,898