Author Archives: Miqayel

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը պարտվեց

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանն (+92 կգ) ավարտեց մրցելույթը։ Քառորդ եզրափակչում 26-ամյա բռնցքամարտիկը, ցավոք, 0:5 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆային ու լքեց հետագա պայքարը։ Հիշեցնենք, որ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Դելիշես Օլիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Դավիթ Չալոյան – Այուբ Գադֆա. ուղիղ եթեր

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կանցկացնի երկրորդ գոտեմարտը։ 26-ամյա մարզիկը քառորդ եզրափակիչում մրցելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ։ Մենանամարտը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:24-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հաղթանակի դեպքում Չալոյանը կապահովի նվազագույնը բրոնզե մեդալ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ինտերը 90+7-րդ րոպեին մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից🎥

Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցեց իտալական Բ սերիան ներկայացնող «Պիզայի» դեմ։ «Ներաձուրիները» մինչև 90+7-րդ րոպեն անակնկալ պարտություն էին կրում, սակայն կարողացան Յան Բիսեկի խփած գոլի շնորհիվ խուսափել պարտությունից։ «Պիզայի» գոլը 45-րդ րոպեին խփել է Գաբրիելե Պիչինինին։ Միլանյան ակումբի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ […]

Լա լիգայի լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի իտալական գրանդում

«Ժիրոնայի» հարձակվող Արտոյ Դովբիկը տեղափոխվել է «Ռոմա», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ Transfermarkt-ի` «ջալոռոսիները» ուկրաինացի հարձակվողի տեղափոխության համար կատալոնական ակումբին վճարել են 30,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարքը հավելավճարները ներառյալ արժենալու է մինչև 35-36 մլն եվրո, իսկ «Ժիրոնան» Դովբիկի տրանսֆերի հաջորդ […]

Այսօր կմեկնարկի ՀՊԼ-ի 2024/25 մրցաշրջանը

Այսօր` օգոստոսի 2-ին, կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության` Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Առաջնությանը մասնակցելու է 11 ակումբ. Առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները. Օգոստոսի 2 ԲԿՄԱ – «Շիրակ», 19:00 Օգոստոսի 3 «Արարատ» – «Ալաշկերտ», 19:00 Օգոստոսի 4 «Վան» – «Արարատ-Արմենիա», 17:00 Օգոստոսի 5 «Նոա» – «Գանձասար», 19:00 «Փյունիկ» – «Ուրարտու», 19:00 Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը […]

79-ամյա Միրչա Լուչեսկուն մոտ է մարզչական նոր աշխատանքի անցնելու

Անվանի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարող է գլխավորել Ռումինիայի հավաքականը։ GSP-ն գրում է, որ 79-ամյա մասնագետը մոտ է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնության հասնելուն։ Հաղորդվում է, որ այդ երկրի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուն ու նրա օգնականները որոշել են հրաժարական տալ ու չշարունակել համագործակցությունը։ Ֆեդերացիան ցանկացել է գլխավոր մարզիչ նշանակել լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գեորգիի Հաջիին, […]

Փարիզ-2024. Այսօր Դավիթ Չալոյանը կանցկացնի երկրորդ մենամարտը 📸

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 2-ի մրցումային օրը բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կանցկացնի երկրորդ մենամարտը։ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում մենամարտելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ։ Մենամարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով արդեն օգոստոսի 3-ին` 00:24-ին։ Արաբական ծագում ունեցող բռնցքամարտիկն +92կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Նա 2022 […]

ԿԼ. Հայկական ակումբների մրցակիցները որակավորման երրորդ փուլում

Հայկական երեք ակումբներ` Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» և Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները մրցաշարի այդ փուլում անցկացնելու են հետևյալ հանդիպումները. «Արարատ-Արմենիա» – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) «Նոա» – ԱԵԿ (Հունաստան) «Օրդաբասի» – «Փյունիկ» Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցում էր նաև […]

ԿԼ. Ուրարտուն կրկին պարտվեց Բանիկին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» Երևանում մրցեց չեխական «Բանիկի» դեմ։ Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բանիկը» հաղթել էր 5:1 հաշվով։ Պատասխան խաղում «Ուրարտուն» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։ Օստռավայից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Էվերթոնն ու Մատեյ Խալուշը։ Այսպիսով, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքեց հետագա պայքարը, իսկ «Բանիկը» […]

ԿԼ. Արարատ-Արմենիան հաղթեց նաև պատասխան խաղում և շարունակում է պայքարը 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանում մրցեց մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ էր տարել 3:0 հաշվով։ Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ այս անգամ 3:1 հաշվով։ Երևանյան ակումբից գոլերը խփեցին Տենտոն Յենեն, Արթուր Սերոբյանը, Ջոնաթան Դուարտեն, իսկ մրցակցից աչքի ընկավ Ջասթիս Օհաջունվան։ Այսպիսով, […]

1 265 266 267 268 269 1,898