Շյեսնին կտեղափոխվի Բարսելոնա ու կվերսկսի կարիերան
Անվանի լեհ դարպասապահ Վոյցեխ Շյեսնին կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պայմանավորված ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ծանր վնասվածքով` «բլաուգրանան» որոշել է փոխարինող ձեռք բերել։ Ըստ աղբյուրի` 34-ամյա Շյեսնին մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի կատալոնական ակումբի համար։ ««Բարսան» աշխարհի լավագույն ակումբներից է, և հաստատում […]