Author Archives: Miqayel

Արսենալը միացել է Բայերի աստղի համար մղվող պայքարին

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար մվղող պայքարին միացել է Լոնդոնի «Արսենալը», գրում է Bild-ի թիթակից Քրիստան Ֆալկը։ Ըստ աղբյուրի` «դեղագործները» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում են 150 մլն եվրո։ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Վիրցը մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի […]

Միրալեմ Պյանիչը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ

Բոսնիացի անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» ձևաչափով։ Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովի փոխանցմամբ` 34-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» կազմում ստանալու է տարեկան 1 մլն եվրո։ Նա 150 հազարական եվրո հավելավճար կստանա Ռուսաստանի չեմպիոն ու երկրի գավաթակիր դառնալու համար։ Պյանիչի նախորդ ակումբն ԱՄԷ-ն […]

Իտալիայի գավաթ. Նապոլին ֆանտաստիկ խաղով ջախջախել է Պալերմոյին 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում մրցել է Բ սերիան ներկայացնող «Պալերմոյի» դեմ։ Նեապոլյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սիրիլ Նգոնգեն, մեկական գոլ խփեցին Ժուան Ժեզուսը, Դավիդ Ներեսն ու Սքոթ Մաքթոմինեյը։ «Աձուրիները» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում մրցելու են «Լացիոյի» դեմ։ […]

Լուիս Սուարեսը շիկահեր է դարձել 📸

ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը փոխել է մազերի գույնը։ Ուրուգվայցի գոլահարը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա շիկահեր է։ Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Լիվերպուլի» (133 խաղ, 82 գոլ, 34 ասիստ), «Բարսելոնայի» (283 խաղ, 195 գոլ, 113 ասիստ), Մադրիդի «Ատլետիկոյի» (83 խաղ, 34 գոլ, 6 ասիստ), Ամստերդամի «Այաքսի» (159 խաղ, 111 […]

Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում🎥

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարի երրորդ փուլ։ Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մասթերսի» երկրորդ փուլում աշխարհի 47-րդ ռակետը 6-3, 5-7, 6-2 հաշվով առավելության հասավ Կարոլին Դոլհայդի (ԱՄՆ, 98-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոժե։ 22-ամյա Ավանեսյանը երկրորդ փուլում պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի դեմ, սակայն վերջինս […]

Մեսիի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է 📸

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ՄԼՍ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 25 մլն եվրո։ Նախորդ թարմացման ժամանակ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 30 մլն եվրո։ Չնայած 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի նվազմանը, նա […]

Ֆլիկը կրկնել է Մարտինոյի ու Վալվերդեի տպավորիչ ցուցանիշը

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։ «Բլաուգրանան» հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 21 միավորով առաջնության առաջատարն է։ OptaJose-ն փոխանցմամբ` Հանսի Ֆլիկը «Բարսելոնայի» երրորդ մարզիչն է, որի գլխավորությամբ ակումբը հաղթել է մեկնարկային 7 խաղերում։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Խերարդո Մարտինոն (2013/14 մրցաշրջան) և Էռնեստո Վալվերդեն […]

Բարսելոնայի 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 500 մլն եվրո

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքելու ակումբի 17-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի բոլոր կետերը։ Այն նախատեսված է լինելու մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Պայմանագրում սահմանված է լինելու նաև 500 մլն եվրոյի հրաժարագնի հատուկ կետ։ «Բլաուգրանան» համաձայնագրի երկարաձգման հարցում սկսել է արդեն կնքել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ […]

ԵԼ. Մանչեսթեր Յունայթեդն անակնկալ ոչ-ոքի է գրանցել Տվենտեի հետ 🎥

Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց Նիդերլանդները ներկայացնող «Տվենտեի» դեմ։ Չնայած «կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց անակնկալ ոչ-ոքի` 1:1։ Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմից 35-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստաին Էրիկսենը, որին մրցակիցը 68-րդ րոպեին պատասխանեց Սեմ Լամերսի դիպուկ հարվածով։ Ակումբներն առաջին միավորը վաստակեցին […]

Արսենալն ու Լիվերպուլը փայլում են` ջախջախիչ հաղթանակներով դուրս գալով Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ🎥

«Արսենալը» և «Լիվերպուլը» դուրս են եկել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Երկու ակումբներն էլ ջախջախիչ հաղթանակ են տարել և նույն` 5:1 հաշվով առավելության են հասել մրցակիցների հանդեպ։ «Զինագործները» պայքարից դուրս են թողել Անգլիայի երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Բոլթոնին», իսկ «Լիվերպուլը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Էթան Նվաներին, մեկական […]

1 206 207 208 209 210 1,879