Author Archives: Miqayel

Շեֆիլդ Յունայթեդը հաղթեց Արսենալին ?

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում իրար դեմ էին դուրս եկել «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Արսենալը»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով։ Հանդիպման միակ գնդակը 30-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Լիս Մուսեն։ ԱՊԼ-ի նորեկներն այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը» 15 միավորով 5-րդն է։

Գալաթասարայի դեմ խաղը կարող է վերջինը լինել Զիդանի համար

Ըստ El mundo-ի` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել իր պաշտոնից, եթե մադրիդցիները պարտություն կրեն ՉԼ-ի 3-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ խաղում։ «Ռեալի» ղեկավարությունը ներկա պահին անհանգստացած է ոչ միայն թիմի արդյունքներից, այլև ցուցադրած խաղից։ Ներկա պահին արդեն «Ռեալը» հաջորդ գլխավոր մարզչի մասին է մտածում. ըստ աղբյուրի` հիմնական հավակնորդներն են Մասիմիլանո Ալեգրին և […]

Անհավանական գոլ Ա Սերիայից?

Ա Սերիայի 8-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունել էր ՍՊԱԼ-ին։ Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0։ Հանդիպման 10-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ է դարձել «Կալյարիի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը։ Հատկանշական է, որ ըստ La Gazzetta dello Sport-ի, բելգիացի կիսապաշտպանն իր գոլը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարող իր կնոջը։ Նշենք նաև, որ այս […]

Նևիլի և Կարագերի տարբեր արձագանքները Յունայթեդի և Լիվերպուլի գոլերին?

ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում իրար դեմ էին մրցում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հանդիպմանը ներկա էին նաև «Յունայթեդի» և «Լիվերպուլի» նախկին պաշտպաններ Գարի Նևիլն ու Ջեյմի Կարագերը, ովքեր ներկա պահին թղթակցում են անգլիական հանրահայտ Sky Sports պարբերականին։ Sky Sports-ն ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարեկ, որտեղ երկու լեգենդար պաշտպաններն խփված գնդակներին տարբեր […]

Միլանի մղձավանջը շարունակվում է. Միլան 2:2 Լեչչե?

Ա Սերիայի 8-րդ տուրում իրար դեմ էին դուրս եկել «Միլանը» և «Լեչչեն»։ Հանդիպումն անցավ բավականին լարված և գոլառատ պայքարում։ Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին. «Միլանից» գոլի հեղինակ դարձավ Հական Չալհանօղլուն։ Հանդիպման 62-րդ րոպեին «Լեչչեի» ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Խաումե Բաբակարը. նրա հարվածից հետո Դոննարուման հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած նույն Բաբակարին, […]

Հոֆֆենհայմ 2։0 Շալկե․ Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը?

Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Հոֆֆենհայը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե 04-ին» և 2։0 հաշվով հաղթանակ տարավ։ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով փոխարինվեց 62-րդ րոպեին՝ այդպես էլ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Հանդիպման հաշիվը բացվեց 72-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը, իսկ 86-րդ րոպեին Ալհաս Բեբուն […]

Օլդ Թրաֆորդում թեժ էր․ Մանչեսթեր Յունայթեդ 1։1 Լիվերպուլ ?

ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում իրար դեմ էին դուրս եկել անգլիական երկու ամենատիտղոսակիր թիմերը։ Հանդիպումն ընթացավ բավականին լարված և համառ պայքարում։ Խաղի հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Կարմիր «սատանաների» կազմում Դևիդ Ջեյմսի փոխանցումը եզրափակեց Մարկուս Ռեշֆորդը։ Խաղի մնացած հատվածում երկու թիմերն էլ ունեին բազմաթիվ պահեր խաղատախտակին հաշիվը փոխելու համար։ Ի վերջո, խաղավարտին մոտ՝ 86-րդ րոպեին, մերսիսայդցիների եզրային […]

Մանչեսթեր Յունայթեդ – Լիվերպուլ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր ?

Անգլիական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրանական հանդիպման շրջանակներում իրար դեմ դուրս կգան անգլիական երկու ամենատիտղոսակիր թիմերը՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Մանչեսթեր Յունայթեդ» –  Դավիդ դե Խեա, Աարոն Վան-Բիսակա, Վիկտոր Լինդելոֆ, Հարի Մագուայեր, Աքսել Տուանզեբե, Սկոթ Մաքթոմինայ, Ֆրեդ, Դևիդ Ջեյմս, Անդրեաս Պերեյրա, Էշլի Յանգ, Մարկուս Ռեշֆորդ «Լիվերպուլ»․ Ալիսոն Բեքեր, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, […]

Մարկոոոոս! Մարկոս Պիզզելին գոլի հեղինակ է դարձել Ակտոբեի կազմում ?

Ղազախստանի առաջնության 30-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ ընդունել է «Օկժետպեսին»։ Հանդիպման 38-րդ րոպեին տանտերերեի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին՝ հաշիվը դարձնելով 1։1։

Անհավանական փրկություն «Լացիո» – «Ատալանտա» հանդիպման ընթացքում ?

Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Լացիո» 3։3 «Ատալանտա» հանդիպման 89-րդ րոպեին, երբ դեռ Բերգամոն ներկայացնող ակումբը հաղթում էր 2։3 հաշվով, հիանալի հնարավորություն ուներ դնել հանդիպման վերջակետը և հաշիվը դարձնել 2։4։ Սակայն, մոտ 20 վայրկյան գտվնելով «Լացիոյի» տուգանային հրապարակում՝ այդպես էլ չկարողացան գրավել Տոմաշ Ստրակոշայի պաշտպանած դարպասը։

1 1,862 1,863 1,864 1,865 1,866 1,871