Author Archives: Miqayel

Միկել Արտետան հրաժեշտ է տվել Մանչեսթեր Սիթիի խաղացողներին ու անձնակազմին

Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներին և մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է The Atletic-ը։ Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետը ելույթ է ունեցել խաղացողների և մարզչական շտաբի առջև։ Խոսակցությունը բավականին էմոցիոնալ է ստացվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արտետան մոտ ժամանակներս պետք է գլխավորի Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետան «զինագործներին» է նվիրել […]

Հայտնի է Մինամինոյի խաղահամարը

Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Լիվերպուլը» ձեռք է բերել «Զալցբուրգի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյին։ Գործարքն արժեցել է 7,5 մլն ֆունտ։ Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը՝ ճապոնացի խաղացողը հանդես կգա 18 համարի խաղաշապիկով։

Աղբյուր․ Մխիթարյանը, հնարավոր է, վերադառնա Արսենալ

Ըստ Football London-ի` «Արսենալը» մոտ օրերս կհայտարարի Միկել Արտետայի ակումբի գլխավոր մարզիչ նշանակման մասին։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ Միկել Արտետան արդեն հանդիպել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ և քննարկել է նաև թիմի տրնասֆերները։ Արտետան նշանակման դեպքում դիտարկելու է նաև այլ ակումբներում վարձակալական հիմքունքներով հանդես եկող խաղացողների վերադարձի մասին։ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ […]

Էռնեստո Վալվերդեն կրկնել է Գվարդիոլայի ցուցանիշը

Երեկ իսպանական «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ հոկտեմբերի 26-ից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը, սակայն մեզ չուրախացրեց խփած գնդակներով՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Չպարտվելով հերթական կլասիկոյում՝ Էռնեստո Վալվերդեն կրկնել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ցուցանիշը։ Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբն արդեն 7 անընդմեջ կլասիկո պարտություն չի կրել։

BBC-ն ներկայացրել է ԱՊԼ-ի վերջին տասնամկայի խորհրդանշական հավաքականը

Բրիտանական հեղինակավոր պարբերական BBC-ն ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տասնամյակի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը․

Համացանցում հայտնվել է Լենգլեի հարվածից վնասված Վարանի ազդրը (լուսանկար)

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն՝ համացանցում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վնասված ազդրի լուսանկարը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայացած հանդիպման դրվագներից մեկում կատալոնացիների պաշտպան Կլեման Լենգլեն հեռացնելով գնդակը, խաղակոշիկով հարվածեց Ռաֆայել Վարանի ազդրին, նրան հասցնելով խորը քերծվածքներ։ Գլխավոր մրցավար Ալեխանդրո Հերնանդես Հերնանդեսի աչքից վրիպել է այս դրվագը։

Ռամոս․ «Երկու ակնհայտ 11 մետրանոց չնշանակվեց»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը տվել է իր մեկնաբանությունը երեկ կայացած Էլ կլասիկոյի հետ կապված․ «Չեմ կարող գոհ լինել, քանի որ չենք հաղթել։ Մեզ համար միշտ դժվար է խաղալ «Նոու Կամպում», քանի որ մեզ դիմակայում է մի մրցակից, որը սիրում է գնդակին ավելի շատ տիրել։ «Բարսելոնան» ի զորու է ցանկացած պահի պատժել մրցակցի սխալների համար, […]

Carabao cup. Շմեյխելի հերոսությունները, Յունայթեդի ու Սիթիի հեշտ հաղթանակները

Երեկ կայացավ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի 3 հանդիպում։ «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունել էր «Լեսթերին»։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը Ջեյմս Մեդիսոնի և Ջոնի Էվանսի գոլերի շնորհիվ հաղթում էին Դանկան Ֆերգյուսոնի սաներին։ Սակայն, երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար։ Մերսիսայդյան ակումբի կազմից աչքի ընկան Թոմ Դևիսն ու Լեյտոն Բեյնսը։ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ […]

ԱԱԱ․ Լիվերպուլը քիչ էր մնում երկու օրում զրկվեր նաև երկրորդ գավաթից?

Քաթարում ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը։ Անցնող օրերին կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները։ Առաջին կիեսազրափակիչ հանդիպման շրջանակում մրցեցին Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն» և ասիական Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ-Հիլյալի»։ Լատինաամերիկացիները 3։1 հաշվով տարան կամային հաղթանակ։ Ժորժե Ժեզուսի սաներին հաղթանակ պարգևեցին Ջորջիան դե Արասկետայի և Բրունու Էնրիկեի խփած գնդակները, իսկ Ալի Ալ-Բուլահային դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ասիացիների կազմից միակ գնդակը հեղինակեց […]

Պաշտոնական․ Լիվերպուլը ձեռք բերեց Զալցբուրգի հարձակվողին

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Զալցբուրգի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի ձեռքբերման մասին։ Ճապոնացի խաղացողը մերսիսայդյան ակումբին կմիանա հունվարի 1-ից, իսկ գործարքի արժեքը կազմել է 7,25 մլն ֆունտ։ Անձնական պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Մինամինոն ավստրիական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման, իսկ ՉԼ խմբային փուլում դարձավ 2 […]

1 1,815 1,816 1,817 1,818 1,819 1,878