Պաշտոնական․ Լիվերպուլը ձեռք բերեց Զալցբուրգի հարձակվողին

Պաշտոնական․ Լիվերպուլը ձեռք բերեց Զալցբուրգի հարձակվողին

19/12/2019 - 12:34

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Զալցբուրգի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի ձեռքբերման մասին։

Ճապոնացի խաղացողը մերսիսայդյան ակումբին կմիանա հունվարի 1-ից, իսկ գործարքի արժեքը կազմել է 7,25 մլն ֆունտ։ Անձնական պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Մինամինոն ավստրիական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման, իսկ ՉԼ խմբային փուլում դարձավ 2 գոլի և 3գոլային փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023