Author Archives: Miqayel

Յուվենտուսը պատրաստ է ձեռք բերել Վան Դեյկին

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Յուվենտուսը» խելահեղ տրանսֆեր է պատրաստվում իրականացնել՝ ձեռք բերելով «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը պատրաստ է վճարել այնքան, որքան հարկավոր լինի։ «Ծեր սենյորայի» ղեկավարությունը ցանկանում է գերազանցել բոլոր տրանսֆերային ռեկորդները՝ կենտրոնական պաշտպանի համար վճարելով 180 մլն եվրո։ Ակումբը նպատակ ունի հաղթել Չեմպիոնների լիգան, այդ պատճառով էլ […]

The Sun. «Բավարիան հաջորդ ամռանը տրանսֆերային բում է իրականացնելու»

Մյունխենի «Բավարիան» հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է անգլիական Պրեմիեր լիգայի շուկայից լուրջ համալրումներ ունենալ։ Մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ վստահ տեսք չունի, իսկ Չեմպիոնների լիգայում վաղուց հաղթողի ֆավորիտների թվին չի դասվում, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունը մտադիր է լուրջ ձեռքբերումներ կատարել։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մյունխենյան ակումբը պատրաստ է 88․5 մլն […]

Բարսելոնան Ռեալ Սոսիեդադի հետ համաձայնեցրել է Վիլիան Ժոզեի տրանսֆերը

Ինչպես տեղեկանցում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» «Ռեալ Սոսիեդադի» հետ սկզբունքային համաձայնության է հասել բրազիլացի կենտրոնական հարձակվող Վիլիան Ժոզեի տրանսֆերի հարցում։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարժենա 35 մլն եվրո, որը խաղացողի պայամանագրում նշված հրաժարագնի կեսն է։ Սակայն, երկու կողմերն էլ դեռևս ժխտում են, որ հասել են համաձայնության խաղացողի տրանսֆերի հարցում։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը Լա լիգայի […]

Հայտնի են դարձել Մանչեսթեր Սիթի – Վեսթ Հեմ հանդիպման օրն ու ժամը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում նախատեսված «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ» հանդիպումը հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով։ Հանդիպումը պետք է կայանար փետրվարի 9-ին։ Ինչպես տեղեկացնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ փետրվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 23։30-ին։

Հայտնի է դարձել Ուսման Դեմբելի ապաքինման ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն այսօր՝ փետրվարի 11-ին, Ֆինլանդիայում ենթարկվել է վիրահատության։ Խաղացողը հերթական մարզումներից մեկի ժամանակ աջ ազդրի վնասվածք էր ստացել։ Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 6 ամիս։ Այսպիսով, Դեմբելեն բաց կթողնի այս տարի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանւոմ բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է […]

Իտալական սիրողական լիգայի մրցավարին որակազրկել են մեկ տարով՝ խաղացողներից մեկին գլխով հարվածելու համար

Իտալական սիրողական լիգաներից մեկը ներկայացնող «Բորգո Մոլյանո» – «Մոնտոտոնե» հանդիպումը գլխավոր մրցավարի պատճառով սկանդալային ավարտ է ունեցել։ Ինչպես տեղեկացնում է La Gazzatta dello Sport-ը, հանդիպման մրցավար Անտոնիո Մարտինելոն խաղի ընթացքում հեռացրել է «Բորգո Մոնյալոյի» դարպասապահ Մատեո Չիչոլիին։ Հանդիպման ավարտից հետո մրցավարը հետևել է դարպասապահին և մարզադաշտից դուրս գլխով հարվածել է նրան։ Դրանից հետո Չիչոլիին տեղափոխել […]

Պելեն առողջական լուրջ խնդիրներ ունի

Ֆուտբոլի արքա Պելեի որդին՝ Էդինիոն, խոսել է հոր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ նա անգամ չի ցանկանում տանից դուրս գալ, քանի որ միայնակ դժվարանում է․ «Հայրս շատ է սրտնեղում․ նա կարծես դարձել է բանտարկյալ։ Պատկերացրեք՝ նա միշտ ապրել է թագավորի պես, միշտ եղել անվանի գործիչ և հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ այսօր նա նույնիսկ դժվարանում է […]

Ռոման մտադիր չէ վճարել Արսենալի պահանջած գումարը

Ինչպես տեղեկացնում է Daily star-ը, «Արսենալն» ու «Ռոման» չեն կարողանում համաձայնության հասնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը խաղացողի տրանսֆերից ցանկանում է ստանալ 20 մլն եվրո, սակայն իտալական ակումբը մտադիր չէ հայ խաղացողի համար վճարել այդ գումարը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձավճարով։ Իտալական ակումբի կազմը համալրել […]

Մրցավարը ֆուտբոլիստուհիներին անվանել է «երեխաներ» և «խայտառակություն»՝ դադարեցնելով հանդիպումն այն բանից հետո, երբ նրանք սկսել են բողոքարկել

Իսպանիայի կանանց սիրողական լիգաներից մեկի «Կրիվելյենտե» – «Ալյանտե» հանդիպումն ընդհատվել է։ Պատճառը եղել է հանդիպման գլխավոր մրցավարը, ով հանիպման ընթացքում վիրավորանքներ է հասցրել ֆուտբոլիստուհիներին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գլխավոր մրցավարը «Կրիվելյենտեի» ֆուտբոլիստուհիների հասցեին հնչեցրել է մի շարք վիրավորանքներ։ Մրցավարը աղջիկներին անվանել է «երեխաներ» և «խայտառակություն»՝ ավելացնելով, որ ֆուտբոլն աղջիկների բանը չէ։ Մրցավարը խաղի ընթացքում բարձրաձայն […]

Նեյմարը հիասթափվել է վարդագույն մազերից՝ սափրելով գլուխը (լուսանկար)

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Նեյմարը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ արմատապես փոխել է իր արտաքին տեսքը։ Վերջին շրջանում Նեյմարն աչքի էր ընկնում վարդագույն ներկված մազերով, սակայն կարծես թե շուտ հոգնեց այդ ոճից։ Երեկ բրազիլացին instagram-ի stories բաժնում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա սափրած գլխով էր։

1 1,766 1,767 1,768 1,769 1,770 1,893