Author Archives: Miqayel

Դարպասապահը դաշտի կենտրոնում ձեռքով խաղալու համար պատժվել է միայն դեղին քարտով?

ԱՄՆ-ում մեկնարկել է ՄԼՍ-ը։ «Ատլանտա Յունայթեդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Նեշվիլի» նկատմամբ։ Ավելացրած ժամանակում «Նեշվիլի» դարպասապահ Ջո Ուիլիսը չգիտես ինչու հայտնվել էր դաշտի կենտրոնում։ Հյուրերի խաղացողները ցանկացան օգտվել այդ փաստից, սակայն նրանց հարվածից հետո դարպասապահը դաշտի կենտրոնում ձեռքով խաղաց, իսկ մրցավարը որոշեց նրան պատժել ոչ թե դեղին կարմիր քարտով, այլ դեղին։

Մեսսին Ռոնալդուի հեռանալուց հետո գոլի հեղինակ չի դարձել Կլասիկոներում

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կայացել է հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» սեփական հարկի 2։0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին վերջին շրջանում ոչ մի կերպ չի հաջողվում աչքի ընկնել «Ռեալի» դեմ խաղերում։ Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն վերջին անգամ մրցակցի դարպասը գրավել է 2018 թվականի մայիսի 6-ին։ Այդ հանդիպումն ավարտվել է […]

Կրիշտիանու Ռոնալդուն instagram-ում արգելափակել է transfermarkt-ի էջը

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն կարծես թե վիրավորված է transfermarkt-ից։ Երեկ transfermarkt-ը instagram-ում հրապարակել էր այն խաղացողների խորհրդանշական հավաքականը, որոնց գործակալը Ժորժե Մենդեշն է։ Այդ կազմում ընդգրվել են Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի»), Ժոաո Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշը («Բենֆիկա»), Գաբրիել Պաուլիստան («Վալենսիա»), Նելսեն Սեմեդուն («Բարսելոնա»), Ռուբեն Նեվեշը («Վուլվերհեմպտոն»), Ֆաբինիոն («Լիվերպուլ»), Խամես Ռոդրիգեսը («Ռեալ»), Բերնարդու […]

Բարսելոնան վերջին 45 տարիների վատագույն արդյունքն է գրանցել

Երեկ՝ մարտի 1-ին, իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում հերթական Էլ կլասիկոյի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Բարսելոնան» վերջին 45 տարվա մեջ առաջին անգամ մրցաշրջանի երկու կլասիկոներում էլ չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 1974/75 մրցաշրջանում, երբ խաղերից մեկն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ մյուսը՝ 1։0 […]

Ռեալի նավը կանգուն է?

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ թիմերի փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն «Բարսելոնայի» գրոհներն ավելի վտանգավոր և մտածված էին։ Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծվեց 21-րդ րոպեն, երբ ձախ եզրից Ժորդի Ալբան հարվածային դիրք դուրս բերեց Անտուան Գրիզմանին, սակայն […]

Հենոն կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել?

Իտալական Ա 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 3։4 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Հերթական անգամ հայ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երկրորդ տուրն անընդմեջ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը կրկին առաջ մղեց հռոմեական ակումբին՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատած փոխանցումը։ […]

Անհավանական գոլառատ հանդիպումներ իտալական Ա սերիայից?

Իտալական Ա սերիայի շրջանակում ընթանում է 26-րդ տուրը։ Ինչպես գիտեք, այս տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, սակայն այսօր կայացած երկու հանդիպումները մեզ ուրախացրին անհավանական գոլառատությամբ։ «Ատալանտան» շարունակում է պարզապես հիացնել։ Ջամպիերո Գասպերինի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ անգամ մրցակցի դարպասն ուղարկում են 7 գնդակ։ Բերգամոն ներկայացնող ակումբի հերթական զոհը հետնապահների թվում ընթացող […]

Ռեալ – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի վերջին խաղի շրջանակում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի առաջատար «Բարսելոնայի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ հանդիպման առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․

Էդինսոն Կավանիի անհավանական վրիպումը?

Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Դիժոնին»։ Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հանդիպման 36-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն է ունեցել, սակայն Կիլիան Մբապեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո 2-3 մետր հեռավորությունից հարվածել է բավականին բարձր։

Կևին դե Բրոյնե․ «Բավականին մոտ եմ «Ոսկե գնդակը» ստանալուն»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները․ «Հնարավոր է՝ ես արդեն այդքան էլ հեռու չեմ այդ մրցանակը ստանալուց, սակայն ես ո՞վ եմ, որպեսզի այդպիսի հարց լուծեմ։ Պարզապես փորձում խաղադաշտում լինել ավելի լավը, քան կամ։ Ես լավ եմ խաղացել վերջին տարիներին և նույնիսկ նախորդ մրցաշրջանում, երբ ես տառապում էի վնասվածքներից, […]

1 1,748 1,749 1,750 1,751 1,752 1,894