Author Archives: Miqayel

Սիթիի ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին Լիվերպուլի համար?

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկից առաջ «Սիթիի» ֆուտբոլիստները «Լիվերպուլի» իրենց կոլեգաների համար չեմպիոնական միջանցք բացեցին։ Ինչպես գիտեք, մերսիսայդյան ակումբը 30 տարվա դադարից հետո առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Ռունին չի կորցրել վարպետությունը?

Երեկ՝ հուլիսի 1-ին, անգլիական Չեմպիոնշիփի 40-րդ տուրի շրջանակում «Դերբի Քաունթին» հյուրընկալվելիս 0։1 հաշվով առավելության հասավ «Պրեսթոնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 18-րդ րոպեին։ Հյուրերի կազմից հաղթական գնդակը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին, ով տուգանային հարվածի իրացումից հետո դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։ Այս հաղթանակից հետո Ֆիլիպ Կոկուի սաները վաստակեցին 60 […]

Պաշտոնական․ ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Բավարիա

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, մյունխենյան ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի պաշտպան Նյանզու Կուասիի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա պաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ Կուասին «Բավարիային» «բաժին է հասել» անվճար, քանի որ լրացել էր ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը։ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Նիանզու Կուասին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով […]

Պաշտոնական․ Աշրաֆ Հակիմին՝ Ինտերի ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը ավարտին է հասցրել «Ռեալի» լատերալ Աշրաֆ Հակիմիի տրանսֆերը։ Միլանյան ակումբը 21-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ խաղացողի աշխատավարձը նոր ակումբում տարեկան կկազմի 5 մլն եվրո, իսկ «Ռեալը» խաղացողի դիմաց ստանալու է 40 մլն եվրո, իսկ 5 մլն եվրո կստանա որպես […]

Ինչո՞ւ Հակիմին ընտրեց հենց Ինտերը և ինչո՞ւ Ռեալը չկարողացավ պահել նրան

«Ռեալ Մադրիդի» լատերալ Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, ավելի ու ավելի մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։ Օրեր առաջ մարոկկացի 21-ամյա պաշտպանը մեկնել է Միլան, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Համացանցում նույնիսկ տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է Հակիմին ժամանել Միլան։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Հակիմին արդեն […]

Յուվենտուսն ու Մանչեսթեր Սիթին փոխանակվել են ֆուտբոլիստներով

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, թուրինյան ակումբը «Մանչեսթեր Սիթիի» հետ փախանակում է իրականացրել։ Անգլիական ակումբի 19-ամյա պորտուգալացի հարձակվող Ֆելիկս Կոռեյան, ով վարձավճարով հանդես էր գալիս հոլանդական ԱԶ-ի կազմում, 10,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Յուվենտուս»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ «Յուվենտուիս» 18-ամյա իսպանացի հարձակվող Պաբլո Մորենոն իր հերթին 10 մլն եվրոյի դիմաց […]

Հայտնի է Ինտերի հաջորդ տրանսֆերային նպատակը

«Ինտերը» «Ռեալի» լատերալ Աշրաֆ Հակիմիի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո ցանկանում է կենտրոնանալ «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին ձեռք բերելու վրա։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Հակիմիի տրանսֆերի մասին կհատյարարվի մոտ օրերս, ինչից հետո ակումբը ամեն ինչ կանի, որպեսզի ձեռք բերի Սանդրո Տոնալիին, ով համարվում է միլանյան ակումբի տրանսֆերային առաջնային նպատակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» բանակցում […]

Սետիեն․ «Ես ամբողջությամբ գոհ եմ Բարսայի խաղից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։ Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ «Տխուր է։ Մեզ համար ամեն ինչ ավելի ու ավելի դժվար է դառնում։ Միավորների կորուստը նշանակում է, որ մենք ավելի քիչ շանս ունենք պայքարել Լա լիգայի չեմպիոնության […]

Գրիզմանի հայր․ «Որպեսզի խոսեք, Ձեզ բեռնատարի բանալին է պետք»

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հայրը՝ Ալեն Գրիզմանը, կտրուկ պատասխան է տվել ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ Ավելի վաղ «Սետինեը» բացատրել էր, թե ինչու Գրիզմանը շատ ավելի քիչ խաղաժամանակ է ստանում, քան Լեո Մեսսին կամ Լուիս Սուարեսը․ «Չեմ պատրաստվում ներողություն խնդրել նրանից, սակայն հասկանում եմ, որ նա կարող է իրեն վատ զգալ։ Սուարեսին և Լեոյին […]

Ուշանում էին Zoom-ով մարզումներից․ ի՞նչն է Բարսելոնայի խնդիրների պատճառը

Ամերիկյան հանրահայտ ESPN պարբերականի փորձագետ Գրեհեմ Փոթերը մեծ հոդված է ներկայացրել՝ համեմատելով «Բարսելոնայի» անհաջողությունները «Ռեալի» հաջողությունների հետ վերջին շրջանում։ Հոդվածում փորձագետը հիմնականում պատմել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի և կորոնադադրի ժամանակ ակումբի ֆուտբոլիստների ապրելակերպի մասին։ ««Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած․ չէ՞ որ 400 մլն եվրո է ծախսել Ֆիլիպե Կոուտինիոյի, Ուսման Դեմբելեի և Անտուան Գրիզմանի […]

1 1,640 1,641 1,642 1,643 1,644 1,905