Գրիզմաաա՜ն!!! Ֆրանսիացին փակում է բոլորի բերանը?
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հավակնորդներից «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ մրցում է «Վիլյառեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը հաղթում է 1։3 հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին Անտուան Գրիզմանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած «կախած» հարվածով դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ՝ եզրափակելով Լեո Մեսսիի հերթական գոլային փոխանցումը։