Author Archives: Miqayel

Տոլիսո😲!!! ֆրանսիացի ֆուտբոլիստի անհավանական գոլը Ատլետիկոյի դարպասը🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայանում է A խմբում, որի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին մյունխենյան ակումբը տուգանային հարված էր իրացնում, որի իրացումից հետո գնդակը հայտնվեց Կորենտեն Տոլիսոյի մոտ, վերջինս էլ հեռահար հարվածով դարձավ անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3։0։

Դրամա Մադրիդում․ Ռեալը քիչ էր մնում հիանալի Comeback աներ 🎥

Չեմպիոնների լիգայի խմբային 1-ին տուրում «Ռեալը» B խմբի շրջանակում Մադրիդում մրցեց «Շախտյորի» դեմ։ Առաջին խաղակեսը «արքայական» ակումբը խայտառակ անցկացրեց, ինչից հետո պարտվում էր 0։3 հաշվով։ «Հանքափորների» գոլերը խփեցին Տետն, Մանոր Սոլոմոնը, իսկ Ռաֆայել Վարանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Զինեդին Զաները երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում նետվեցին առաջ, որպեսզի փրկեն խաղը։ 54-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հեռահար հարվածով դարձավ […]

Մոդրիչի հիանալի կրակոցը Շախտյորի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Շախտյորի» դեմ։ Զինեդին Զիդանի սաները հանդիպման առաջին խաղակեսը խայտառակ անցկացրին և պարտվում էին 0։3 հաշվով, սակայն հանդիպման 54-րդ րոպեին Լուկա Մոդրիչը իր ֆիրմային ոճով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ կրճատելով հաշիվը։ 59-րդ րոպեին էլ Վինիսիուս Ժունիորը ևս մեկ գնդակ հետ բերեց […]

Ռեալ Մադրիդ – Շախտյոր․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի շրջանակում պայքարի մեջ է մտնում նաև մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը։ «Ռեալ Մադրիդը» B խմբում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ինտերի պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի լատերալ Աշրաֆ Հակիմին վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարոկկացի ֆուտբոլիստի մոտ վարակը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից պարտադիր թեստավորումից հետո։ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներից առաջ անցկացվում են թեստավորումներ։ 21-ամյա ֆուտբոլիստը չունի որևէ ախտանշան և այժմ պետք հետևի համաճարակային կանոններին ու ինքնամեկուսանա։ Հակիմին միանշանակ բաց է թողնելու այսօր՝ […]

Մեկ գնդակով երկու նապաստակ․ Մեսսին հերթական ռեկորդներներն է գրանցել ՉԼ-ում

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում «Բարսելոնան» G խմբում 5։1 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման 27-րդ րոպեին կատալոնական ակումբի հաղթանակի սկիզբը դրեց թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը։ Այդ խփած գոլով արգենտինացի ֆուտբոլիստը մի շարք տպավորիչ ցուցանիշներ է […]

Կրիշտիանու Ռոնալդուն սափրել է գլուխը 🎥

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերի իր օգտահաշիվներում տեսանյութ է հարպարակել, որտեղ նա տքնաջան մարզվում է մարզարքի վրա։ Այդ տեսանյութում երևում է նաև, որ Կրիշը փոխել է սանրվածը՝ սափրելով գլուխը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը վարակված է կորոնավիրուսով և այժմ ինքնամեկուսացել է։

Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեն Ազարը

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բելգիացի ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 22-ից ոչ շուտ, երբ իսպանական Լա լիգայի շրջանակում «Ռեալը» 10-րդ տուրում կմրցի «Վիլյառեալի» դեմ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալի» բուժ- և ֆիզպատրաստության անձնակազմերի հիմնական նպատակն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստը վերջնական ապաքինվի ստացած վնասվածքից, մարզավիճակ […]

Պաշտոնական․ Բարսան երկարաձգել է մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերը

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը միանգամից 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է գործող պայմանագրերը։ Ժերար Պիկեն, ում գործող պայմանգիրն ավարտվում էր 2022 թվականի ամռանը, նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը, սակայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում,ե թե իսպանացի պաշտպանը 2021/22 մրցաշրջանում անհրաժեշտ քանակությամբ հանդիպումների մասնակցի։ […]

Ռեկորդները սիրում են Ֆաթիին․ նա հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի կազմում հանդիպման 42-րոպեին գոլի հեղինակ դարձավ Անսումանե Ֆաթին՝ եզրափակելով Ֆրենկի դե Յոնգի կատարած գեղեցիկ փոխանցումը։ Պարզվում է՝ այդ գոլի շնորհիվ 17-ամյա ֆուտբոլիստը հերթական ռեկորդն է գրանցել։ Ինչպես տեկղեացնում է OptaJose-ն, Անսումանե Ֆաթին դարձել է Չեմպիոնների լիգայի […]

1 1,548 1,549 1,550 1,551 1,552 1,920