Մեկ գնդակով երկու նապաստակ․ Մեսսին հերթական ռեկորդներներն է գրանցել ՉԼ-ում

Մեկ գնդակով երկու նապաստակ․ Մեսսին հերթական ռեկորդներներն է գրանցել ՉԼ-ում

21/10/2020 - 19:01

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում «Բարսելոնան» G խմբում 5։1 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման 27-րդ րոպեին կատալոնական ակումբի հաղթանակի սկիզբը դրեց թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը։

Այդ խփած գոլով արգենտինացի ֆուտբոլիստը մի շարք տպավորիչ ցուցանիշներ է գրանցել։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Չեմպիոնների լիգայի շրջանակում Լեո Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 մրցաշրջան անընդմեջ, ինչպես նաև հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգսին, ով 16 տարբեր մրցաշրջանների ընթացքում ՉԼ-ում դարձել է գոլի հեղինակ։

Բացի դրանից, 33-ամյա ֆուտբոլիստը գոլի թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ գրավելով արդեն 36 տարբեր թիմերի դարպասը։

Հավելենք, որ Լեո Մեսսին Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել է 144 հանդիպում՝ դառնալով 116 գոլի և 40 գոլի հեղինակ․ նա ամենահեղինակավոր մրցաշարի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ զիջելով միայն Կրիշտիանու Ռոնալդուին, ում անվան դիմաց կա 170 խաղում կա 130 գոլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023