Դրամա Մադրիդում․ Ռեալը քիչ էր մնում հիանալի Comeback աներ 🎥

Դրամա Մադրիդում․ Ռեալը քիչ էր մնում հիանալի Comeback աներ 🎥

21/10/2020 - 22:56

Չեմպիոնների լիգայի խմբային 1-ին տուրում «Ռեալը» B խմբի շրջանակում Մադրիդում մրցեց «Շախտյորի» դեմ։

Առաջին խաղակեսը «արքայական» ակումբը խայտառակ անցկացրեց, ինչից հետո պարտվում էր 0։3 հաշվով։ «Հանքափորների» գոլերը խփեցին Տետն, Մանոր Սոլոմոնը, իսկ Ռաֆայել Վարանը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Զինեդին Զաները երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում նետվեցին առաջ, որպեսզի փրկեն խաղը։ 54-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, իսկ 59-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը, օգտվելով մրցակցի պաշտպանների անփույթ խաղից, հաշիվը կրճատեց մինչև նվազագույնի։

Խփած երկրորդ գոլից հետո էլ տանտերերն ունեին մի շարք գոլային պահեր, սակայն միայն 90+2-րդ րոպեին կարողացան խփել երրորդ պատասխան գնդակը, բայց հանդիպման գլխավոր մրցավար Սրջան Յովանովիչը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Այսպիսով, «Շախտյորին» հաջողվեց ծանր հաղթանակ տանել 2։3 հաշվով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023