Author Archives: Miqayel

Բարսայի պաշտպանը շուտով կտեղափոխվի ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոն կարիերան կշարունակի «Լիդսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 24-ամյա պաշտպանը Յորքշիրը ներկայացնող ակումբի հետ անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը նոր ակուբի կազմում լինելու է տարեկան 2 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցամբ` կատալոնական ակումբը համաձայնել է ֆուտբոլիստին վաճառել […]

Լինեկեր . «Մորատան մեծ միջնամատ ցույց տվեց բոլորին»

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 5:3 հաշվով լրացուցիչ ժամանակում թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ` նվաճելով մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։ Այդ խաղում իսպանացիների հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակում խփեց Ալվարո Մորատան` 100-րդ րոպեին հաշիվը դարձնելով 4:3։ Twitter-ի իր միկրոբլոգում այդ հանիպման տպավորություններով է կիսվել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, […]

Մեսսին փայլեց` օգնելով Արգենտինային ջախջախել Բոլիվիային🎥

Կոպա Ամերիկայի շրջանակում ավարտվեց խմբային փուլը, որի վերջին` 5-րդ տուրում Արգենտինայի հավաքականը A խմբի շրջանակում մրցեց Բոլովիայի ընտրանու դեմ։ «Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքայիմ ու խաղային հսկայական առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Արգենտինացիների կազմում փայլեց Լեո Մեսսին, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեխանդրո Պապու Գոմեսն […]

Պետկովիչ. «Հպարտանում եմ թիմովս. մենք հաղթահարեցինք քննադատությունները»

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Շվեյցարիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարի օգնության հաղթեց Ֆրանսիային (հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով) և նվաճեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին շվեյցարացիների գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը կիսվել է իր տպավորություններով. «Հպարտանում եմ թիմովս։ Չնայած մենք քիչ ժամանակ ունենք` այժմ կտոնենք այս հաղթանակը։ Մենք հաղթահարեցինք անհաջողություններն ու քննադատությունները` հիասքանչ […]

Դրամա Բուխարեստում! Շվեյցարիան ֆանտաստիկ Comeback արեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ🎥

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկեց, քանի որ շվեյցարացիները 15-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Սվեն Ցուբերի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Հարիս Սեֆերովիչը։ Բաց թողած գոլը կարծես սառը ցնցուղ լիներ աշխարհի գործող չեմպիոնների համար, ովքեր նախքան ընդմիջման գնալը […]

Պոլ Պոգբայի անհավանական գոլը Շվեյցարիայի դարպասը 🎥

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալե» մարզադաշտում մրցում է Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 75-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ անհավանական գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան` հաշիվը դարձնելով 3:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Րայթ. «Ռոնալդուն մոտենում է գնդակին և ոչինչ տեղի չի ունենում. նրա տուգանայինները կարծես միֆ լինեն»

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն և լքեց պայքարը։ Վերջին շրջանում Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի կերպ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ տուգանային հարվածի իրացումից հետո, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Բելգիացիների դեմ խաղում էլ 36-ամյա հարձակավողն երկու անգամ իրարցեց տուգանային հարված, սակայն ապարդյուն։ «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող […]

Գերֆանտաստիկա!!! «Ֆուրիա ռոխան» թրիլլերային խաղում հաղթեց Խորվաթիային🎥

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ էին մեկնարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն 16-րդ րոպեին, ինչպես ամպրոպ, անամպ երկնքում, Խորվաթիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը. Պեդրին դաշտի կենտրոնից հետ փոխանցում կատարեց դեպի դարպասապահ Ունայի Սիմոնը, ով անհասկանալի գործեց և բաց թողեց գնդակը դեպի սեփական դարպասը։ Գոլը, որպես […]

Խորվաթիա – Իսպանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Իբրահիմովիչը ներկայացրել է «Ես Զլատանն եմ» ֆիլմի թրեյլերը🎥

«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է «Ես Զլատանն եմ» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը նվիրված է Զլատան Իբրահիմովիչի մանկությանն ու նրա ֆուտբոլային կարիերայի առաջին քայլերին։ Իբրահիմովիչի դերը խաղում են երկու դերասաններ, որոնցից մեկը մարմնավորում է ֆուտբոլիստին 11-13 տարեկան, իսկ մյուսը` 13-17 տարեկան հասակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,500 1,501 1,502 1,503 1,504 2,099