Պետկովիչ. «Հպարտանում եմ թիմովս. մենք հաղթահարեցինք քննադատությունները»

Պետկովիչ. «Հպարտանում եմ թիմովս. մենք հաղթահարեցինք քննադատությունները»

29/06/2021 - 09:58

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Շվեյցարիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարի օգնության հաղթեց Ֆրանսիային (հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով) և նվաճեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին շվեյցարացիների գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը կիսվել է իր տպավորություններով.

«Հպարտանում եմ թիմովս։ Չնայած մենք քիչ ժամանակ ունենք` այժմ կտոնենք այս հաղթանակը։ Մենք հաղթահարեցինք անհաջողություններն ու քննադատությունները` հիասքանչ արձագանքելով դրանց։

Այժմ մենք կփորձենք մոռանալ այս խաղը և հաջորդ պահից կսկսենք մտածել քառորդ եզրափակչի մասին։ Չենք շտապի. առաջին հերթին պետք է վերականգնվել։

հանդիպումից հետո խոսելու ի վիճակի չէի, ուժասպառ էի եղել ու կորցրել էի ձայնս, սակայն կարող եմ ասել, որ 120 րոպեների ընթացքում թիմը ֆանտաստիկ աշխատանք կատարեց։

Շատ կարևոր էր պահպանել խաղի հիմնական ծրագիրը։ Խոսքը հատկապես վերջին կես ժամվա մասին է, ինչը թույլ տվեց մեզ հարձակվել։ Մենք հիանալի ֆուտբոլ ցույց տվեցինք և տեղ-տեղ, նույնիսկ, գերազանցեցինք մրցակցին»,- եզրափակելէ 57-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Blick-ը։

Հավելենք, որ Շվեյցարիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում հուլիսի 2-ին կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023