Իտալական գրանդին առաջարկել են վարձակալել Յովիչին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, սերբ ֆուտբոլիստն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է լքել մադրիդյան ակումբի շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ` Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանին առաջարկել է «ներաձուրիներին» վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին։ Սկիրան այլ մանարամասներ չի հայտնում։ Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 […]