Արարատի մաստեր-կլասը Ֆեհերվարին

Արարատի մաստեր-կլասը Ֆեհերվարին

19/07/2021 - 19:29

Այժմ ֆուտբոլային Եվրոպան մասամբ հանգստանում է, ինչը բոլորիս համար հրաշալի հնարավորություն, որպեսզի ավելի մեծ ուշադրությամբ հետևենք հայկական ակումբների մրցելույթներին եվրոպական ասպարեզում։


Բավական երկար ժամանակ հայկական ակումբների մասին չի խոսվել վերլուծական, տակտիկական կամ մարտավարական տեսանկյուններից։ Եկել է ժամանակը շատ լուրջ վերեբերվել ամեն ինչինին, ամեն մի մանրուքին, որոնք կապված են մեր ակումբների հետ։

Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Արարատը» հուլիսի 15-ին Գյումրիում ընդունեց հունգարական «Ֆեհերվար» ակումբին և հաղթեց 2:0 հաշվով։

սԴիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Ըստ նոր օրենքի` մրցակցի հարկի տակ հեղինակած գոլն այլևս նշանակություն չունի և այդ առումով մեր ակումբը ոչ մի առավելություն չուներ մրցակցի նկատմամբ։
Այժմ կվերլուծենք «Արարատ» 2:0 «Ֆեհերվար» հանդիպումը և կհասկանանք, թե ինչպես մեր ակումբին հաջողվեց հաղթել հզոր մրցակցին։

«Արարատ» – «Ֆեհերվար» հանդիպումը վերլուծել ըստ խաղակեսերի։

Առաջին խաղակես

«Արարատը» խաղում էր 4-2-3-1/4-4-2 դասավորությամբ, որը պաշտպանվելիս վերածվում էր 5-3-2-ի, իսկ «Ֆեհերվարը»` 4-4-1-1 դասավորությամբ, որը գրոհելիս վերածվում էր 3-5-1-1-ի։ Հունգարական թիմի նման փոխակերպումը հեռու էր կատարյալ լինելուց։
Հանդիպման մեկնարկը բավական հանգիստ էր երկու թիմերի համար էլ․ տպավորություն էր, թե ակումբները սպասում էին մեկմեկու սխալների։

Վարդան Բիչախչյանի սաները հիմնականում զգուշավոր ֆուտբոլ էին խաղում, և գնդակը զիջելով, միաժամանակ պաշտպանվում էին բավական միջին բլոկով` առանց պրեսինգի։ Այստեղ հարձակվողները դեմ չէին պաշտպանների գնդակի խաղարկմանը։

Սակայն, խորքից միացող ֆուտբոլիստներին մերոնք հիանալի էին հսկում։

Այս դեպքում կիսապաշտպան Իվան Պետրյակն է փորձում գնդակ ստանալ և շրջվել, բայց «Արարատի» ֆուտբոլիստի ճնշման արդյուքնում գնդակը հետ է փոխանցում։

Այս խաղարկումները անիմաստ են, եթե դուք չունեք այնպիսի կենտրոնական պաշտպան, ով կկարողանա խաղը վարել, կամ կտիրապետի առաջին փոխանցմանը։ Այս բացը լրացնելու համար էր և կարծում ենք` Իմրե Սաբիչը «95» համարով հանդես եկող Ալեֆին հանձնարարել մնալ կենտրոնում, որպեսզի մեր հարձակվողներից որևէ մեկի պրեսինգի դիմելու դեպքում կենտրոնում թվային առավելություն չստեղծվեր, բայց ո՛չ Սերժ Դեբլեն, ո՛չ էլ Մորի Կոնեն չէին լքում իրենց դիրքերը։

Այսինքն, «Արարատը», պաշտպանվելով ցածր բլոկով, փակում էր կենտրոնը, մրցակցի գրոհները տեղափոխելով եզր։
Այս ամենը գործում էր այն ժամանակ, երբ «Ֆեհերվարի» կենտրոնական պաշտպանները հաջող երկար փոխանցումներ չէին կատարում, և հիմնականում այս մարտավարությունը հաջողված կարելի է համարել, քանի որ նույնիսկ նման փոխանցումներ եթե լինում էին, ապա դրանք ուղղվում էին եզր։
«Արարատը» հաշիվը բացեց 33-րդ րոպեին, երբ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Դիմիտրիե Պուբիլիչը։

Պոբուլիչը, իհարկե, լավ ֆուտբոլիստ է, բայց այս գրոհի ժամանակ, որը վերածվեց տուգանային հարված, կառանձնացնեինք Ժիրայր Մարգարյանին, ով շատ լավ կարդաց դրվագը և, հակապրեսինգ կիրառելով, խլեց գնդակը։

Երկրորդ խաղակես

Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ Իբրե Սաբիչը փոխարինեց Լյես Հուրիին, ով հայտավորված էր որպես հարձակվող, բայց հիմնականում խաղում է կենտրոնում կամ ենթահարձակվողի դիրքում, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ արդեն մաքուր հարձակման գծի ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեն։
Այս փոխարինումով «Ֆեհերվարը» մասամբ հրաժարվեց «Արարատի» պաշտպանությունը կենտրոնով գնդակի խաղարկումների շնորհիվ անցնելու գաղափարից և անցավ մաքուր հարձակվողով դասավորությանը, ինչը նշանակում էր, որ եզրից փոխանցումների պակաս չի լինելու, հատկապես եթե հաշվի առնենք Զիվզիվաձեի հասակը (185 սմ)։ Սա նշանակում էր, որ Սաբիչը որոշեց օգտագործել մեր հարձակվողների պասիվությունը պրեսինգ կիրառելիս և հանձնարարեց ավելի հաճախ դիմել երկար փոխանցումների, բայց քանի որ ամեն ֆուտբոլիստ չի կարող կատարել նման փոխանցում, կարիք կար գնդակի խաղարկման արդյուքնում ազատություն տալ Ալեֆին, ով կկատարի նման փոխանցում։

Այս երկու փոխանցումներից հետո Զիվզիվաձեն կարող էր գլխի հարվածով հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն բախն ինչ-որ տեղ ժպտաց մեր թիմին։

Հանդիպման 54-րդ րոպեին Վարդան Բիչախչյան երկու փոխարինում կատարեց. Սերժ Դեբլեին և Էդգար Մալաքյանին փոխարինեցին համապատասխանաբար Դոմիանի Յակուբա Սիլուեն և Դավիթ Մանոյանը։ Այս փոխարինումները նախ թարմացրին էր միջին ու հարձակման գիծը, որպեսզի հակագրոհները ավելի դինամիկ լինեն, ապա տեղի ունեցավ դիրքային փոփոխություն. Ալիկ Առաքելյանը տեղափոխվեց աջ կիսապաշտպանական գոտի, իսկ Մանոյանը զբաղեցրեց վերջինիս դիրքը։
Երկրորդ խաղակեսը անցնում էր հունգարական ակումբի տարածքային առավելությամբ, բայց «Արարատի» հակագրոհները ավելի վտանգավոր էին։ Հատկապես գեղեցիկ էր 69-րդ րոպեին նման հակագրոհի արդյունքում Կարեն Մուրադյանի հարվածը, ինչից հետո «Ֆեհերվարի» դարպասապահ Ադամ Կովաչիկը ոչ պակաս գեղեցիկ ցատկով գնդակը հեռացրեց դեպի անկյունային։

Հանդիպման վերջնամասին արդեն «Արարատի» պաշտպանական գիծը ավելի էր նահանջել։ Ահա այս նկարում հրաշալի դա երևում է․ եթե ամբողջ հանդիպման ընթացքում մեր թիմը մրցակցին դիմավորում էր կիսադաշտում, ապա արդեն մոտ 80-րդ րոպեից միջին բլոկային պաշտպանությունը վերածվել էր ցածր բլոկային պաշտպանության, ինչը մտագոհվելու տեղիք էր տալիս։

Այստեղ հետաքրքիր մի հանգամանք կա․ «Ֆեհերվարի» պաշտպանական գիծը գործում է շատ բարձր, քանի որ «Արարատը» պաշտպանվում է շատ ցածր բլոկով։ Նման դեպքերում հարձակվող թիմը պետք է զգուշանա խորքից փոխանցումներից և արագավազ հարձակվողներից։ Այդ ամենը հաշվի առնելով` մեր թիմի դարպասապահ Վսևոլոդ Երմակովը 85-րդ րոպեին երկար փոխանցումով հարվածի է դուրս բերում Սիլուեին, ով ուժային պայքարի միջոցով հարվածի է դուրս գալիս և կրկնասպատկում հաշիվը` այդ դարձնելով 2:0։

Ընդհանուր առմամբ այս հանդիպումը հաջող ընթացք ունեցավ մեր թիմի համար։ Մարզչի ընտրած մարտավարությունը արադարացերեց իրեն, բայց կարևոր է նշել, որ «Արարատի» երկրորդ գոլը եղավ ճիշտ ժամանակին։

Վարդան Բիչախչյանի թիմի հաջորդ մրցակիցը լեհական «Շլյոնսկն» է, իսկ դիմակայության առաջին հանդիպումը սարերի հետևում չէ, որը կկայանա հուլիսի 22-ին` կրկին Գյումրիում։ Հաջողություն մաղթենք մեր թիմին։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023