Մոուրինիոն մարզումների ժամանակ ԱԹՍ-ներ է օգտագործում 📸

Մոուրինիոն մարզումների ժամանակ ԱԹՍ-ներ է օգտագործում 📸

19/07/2021 - 17:49

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ֆուտբոլային հանրությանը զարմացրել է իր մարզումներն անցկացնելու նորարարությամբ։

Բանն այն է` ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, պորտուգալացի մասնագետը մարզումների ժամանակ անօդաչու թռչող սարքեր` դրոններ է օգտագործում։

Աղբյուրի փոխանցմամբ` «Յուրահատուկը» օդից նկարում է մարզումների ընթացքը։

հաղորդվում է, որ մարզումային դաշտերի եզրերում 58-ամյա մասնագետը մեծ LED էկրաններ է տեղադրել տվել, որպեսզի ֆուտբոլիստները հենց մարզման ժամանակ կարողանան տեսնել իրենց գործողությունները։

Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ այդ մեթոդի շնորհիվ ֆուտբոլիստները կկարողանան ավելի արագ գտնել և տեսնել իրենց սխալն ու ուղղել այն։ Բացի դրանից, ըստ Մոուրի, այդ ամենը թույլ կտա ավելի քիչ ժամանակ ծախսել խաղերի վերլուծության վրա, քանի որ այս նորարարության շնորհիվ հնարավոր է դարձել մանրակրկիտ քննարկել ու ուսումնասիրել ցանկացած մանրուք։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոն ս/թ հուլիսի 1-ից է ստանձնել «գայլերի» գլխավոր մարզչի պաշտոնը և ակումբի հետ կնքել 3 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023