Author Archives: Miqayel

Լա լիգայի 2024 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ SofaScore-ի 📸

SofaScore հեղինակավոր վիճակագրական կայքը ներկայացրել է իսպանական Լա լիգայի 2024 թ. խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են անցնող տարվա ընթացքում ամենաբարձր միջին գնահատական ստացած ֆուտբոլիստները։ Դարպասապահ – Սերխիո Էրերա – 7,16 («Օսասունա»)։ Պաշտպաններ – Միգել Գուտյերես – 7,15 («Ժիրոնա»), Դեյլի Բլինդ – 7,15 («Ժիրոնա»), Սերխիո Ռամոս – 7,34 («Սևիլիա»), Լուկաս Վակես – 7,19 («Ռեալ Մադրիդ»)։ Կիսապաշտպաններ […]

Ատալանտան շարունակում է անհավանական հաղթարշավը 🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ատալալտան» սեփական դաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ծանր ու գոլառատ պայքարում Բերգամոն ներկայացնող ակումբը կարողացավ 3:2 հաշավով կամային հաղթանակ տանել։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինաի դարձավ Շարլ դե Կետելարեն, որը հաղթական գնդակը խփեց 86-րդ րոպեին։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ադեմոլա Լուքմանը, իսկ «Էմոպլիի» գոլերը խփեցին Լորենցո Կոլոմբոն ու […]

Մբապեի ու Վալվերդեի ֆանտաստիկ գոլերը Սևիլիայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4:2 հաշվով պարտության է մատնել «Սևիլիային»։ «Արքայական» ակումբի հաղթական սկիզբը դրել են Կիլիան Մբապեն ու Ֆեդերիկո Վալվերդեն, որոնք համապատասխանաբար 10-րդ ու 20-րդ րոպեներին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ են խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Լիվերպուլն անհավանական ֆուտբոլ է ցույց տալիս` թրիլերային խաղում հաղթելով Տոտենհեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցեց «Տոտոնհեմի» դեմ։ Ակումբներն իսկական ներկայացում էին պատրաստել. «Լիվերպուլը» գերգոլառատ պայքարում հաղթեց 6:3 հաշվով։ Մերսիսայդյան ակումբից հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց թիմի առաջատար Մոհամեդ Սալահը, որը դարձավ երկու գոլի ու երկու ասիստի հեղինակ։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 15 գոլ ու կատարել 11 ասիստ։ Նա […]

Ռեալը հիացրեց` տարվա վերջին խաղում գոլառատ պայքարում հաղթելով Սևիլիային 🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման հենց մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և հիանալի խաղով 4:2 հաշվով հաղթեց մրցակցին։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կիլիան Մբապեն, Ֆեդերիկո Վալվերդեն, Ռոդրիգոն ու Բրահիմ Դիասը, «Սևիլիայից» աչքի ընկան Իսահակ Ռոմերոն ու Դոդի Լուկեբակիոն։ «Ռեալը» 2024 թ. վերջին հանդիպումն անցկացրեց, […]

Ման. Յունայթեդի կատարյալ ֆիասկոն! Բորնմութը խոշոր հաշվով հաղթեց «կարմիր սատանաներին» 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ «Կարմիր սատանաները» կատարյալ ֆիասկոյի ենթարկվեցին` պարտվելով 0:3 հաշվով։ «Բորնմութից» մեկական գոլ խփեցին Դին Հաուսենը, Ջասթին Կլույվերտն ու Անտուան Սեմենյոն։ «Յունայթեդը» Պրեմիեր լիգայում սեփական դաշտում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 22 միավորով 13-րդ տեղում է, «Բորնմութը» բարձրացավ 5-րդ տեղ և ունի 28 միավոր։ Հ․Գ․ […]

Ռոման վերջապես ուրախացնում է` քարը քարի վրա չթողնելով Պարմային 🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում մրցեց «Պարմայի» դեմ։ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղում «ջալոռոսիները» քարը քարի վրա չթողեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին Ալեքսիս Սալեմակերսը, Լեանդրո Պարեդեսն ու Արտյոմ Դովբիկը։ «Ռոման» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 11-րդ տեղ, «Պարման» 15 […]

Թրիլեր «Մոնժուիկում». Ատլետիկոն Բարսելոնային հաղթեց 90+6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն և բազմաթիվ գոլեր կարող էր խփել, սակայն աչքի ընկավ ընդամենը մեկ անգամ։ 30-րդ րոպեին հաշիվը բացեց Պեդրին, սակայն «Ատլետիկոն» կատարած առաջին իսկ դիպում հարվածով խփեց պատասխան գոլը. մրցակցի դարպասը գրավեց Ռոդրիգո Դե Պոլը։ […]

Մանչեսթեր Սիթին շարունակում է գլորվել անդունդը` պարտվելով նաև Ասթոն Վիլային 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ «Քաղաքաբնակները» հերթական անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 1:2 հաշվով։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից մեկալան գոլ խփեցին Ջոն Դյուրանն ու Մորգան Ռոջերսը, հյուրերից աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։ Նշենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում նախորդ 12 խաղերում կրեց 9-րդ պարտությունը։ Այդ ընթացքում […]

Բավարիան ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Լայպցիգին 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» քարը քարի վրա չթողեց մրցակցին և ջախջախեց 5:1 հաշվով։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից Ջամալ Մուսիալան, Յոզուա Կիմիխը և Ալֆոնսո Դևիսը դարձել են գոլի ու ասիստի հեղինակ։ Տանտերերից մեկական գոլ խփել են նաև Կոնրադ Լայմերն ու Լերոյ Սանեն։ «Ցլերից» աչքի […]

1 145 146 147 148 149 1,871