Ռուսաստանն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի ու Զամբիայի հետ
Ռուսաստանի ազգային հավաքականն առաջիա օրերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ Մարտի 19-ին Ռուսաստանի թիմը կմրցի Գրենադայի, իսկ մարտի 25-ին` Զամբիայի հավաքականի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Մոսկվայի Լև Յաշինի անվան «Դինամո» ստադիոնում։ Նշենք, որ Գրենադան հանդես է գալիս Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանը ներկայացնող երկրների ֆուտբոլային համադաշնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում։ […]