Author Archives: Miqayel

Ե՞րբ էր վերջին անգամ Էվերտոնն «Էնֆիլդում» հաղթել Լիվերպուլին

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեց «Էվերտոնին»։ Պարզվում է՝ «իրիսներին» բավական երկար ժանանակ է՝ չէր հաջողվում հյուրընկալվելիս հաղթանակ տոնել իրենց համաքաղաքացիների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Էվերտոնը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում վերջին անգամ հաղթել էր 1999 թվականին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Էվերտոնը» նաև ընդհատեց «Լիվերպուլի» դեմ անցկացրած վերջին 23 հանդիպումներից բաղկացած անհաջող […]

Լիվերպուլը 93 տարվա վաղեմության հակառեկորդ է սահմանել

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեց «Էվերտոնին»։ «Կարմիրները» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում են արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Լիվերպուլը», լինելով գործող չեմպիոն, 1928/29 մրցաշրջանից ի վեր դարձել է առաջին թիմ, որը 4 անընդմեջ պարտություն է կրում սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, որ Յուրգեն […]

Ռեալը խաղի մեջ է․ «արքայական» ակումբն օգտվեց Ատլետիկոյի նվերից 🎥

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպումը շատերի համար անսպասելիորեն մեկնարկեց «Վալյադոլիդի» առավելությամբ և վտանգավոր պահերով։ Սերխիո Գոնսալեսի սաները 7-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն շվեյցարացի կիսապաշտպան Սայիդի Յանկոյի հարվածից հետո «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։ Ճիշտ է՝ առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Ռեալը» գնդակին […]

Հալանդի գլուխգործոց գոլը Շալկեի դարպասը 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Շալկե-04»-ի նկատմամբ։ Հանդիպման 45-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի՝ ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Էրլինգ Հալանդը մկրատաձև հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2։0։ Հավելենք, որ այդ խաղում նորվեգացի հարձակվողն իր անվան դիմաց երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլ գրանցեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ […]

Լիվերը կրկին ֆիասկոյի է ենթարկվում․ Անչելոտին հերթական դասը տվեց Կլոպին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական մերսիսայդյան դերբին, որի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «իրիսներն» արդեն 3-րդ րոպեին Ռիչարլիսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշիվ մեջ։ Շոկային մեկնարկից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստները քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը, ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն ակնհայտ էր, որ […]

Ատլետիկոն շարունակում է անկում ապրել․ Լևանտեն խոշոր անակնկալ է մատուցում 🎥

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։ Մադրիդյան ակումբը խաղը սկսել էր մեծ առավելությամբ, ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր հարվածում՝ ստեղծելով բազում գոլային պահեր, սակայն կողմերն ընդմիջման գնացին «Լևանտեի» ֆուտբոլիստների նվազագույն առավելությամբ, քանի որ 30-րդ րոպեին Խոսե Լուիս Մորալեսն առաջ մղեց վալենսիական ակումբին։ […]

Սաութհեմպտոն – Չելսի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպոմներից մեկը կկայանա «Սեյնթ Մերի» մարզադաշտում, որտեղ «Սաութհեմպտոնը» կընդունի «Չելսիին» ։ Կողմերի միջև հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 16։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Բորուսիան պատրաստ է հաջորդ ամռանը 100 մլն եվրոյի դիմաց վաճառել իր աստղին

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տրանսֆերային ծրագրեր է ունենալու «Բորուսիա Դորտմունդը» 2021 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, գերմանական ակումբը մտադիր չէ հաջորդ ամռանը բաց թողնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին։ 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թվականի ամառվանից սկսած Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը համոզված է, […]

Ատլետիկոն, առանց Սուարեսին տեղյակ պահելու, գումար է վճարել Բարսելոնային

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան», ամեն դեպքում, Լուիս Սուարեսի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխությունից որոշակի գումար է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը «Բարսային» վճարել է 5 մլն եվրո, որին հետագայում հնարավոր է ավելանա նաև 6 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։ Ավելի վաղ «Բարսան» հաղորդել էր միայն այդ 6 մլն եվրո բոնուսի մասին։ Ենթադրվում է, որ գործարքի […]

Բարսան 2017թ․ նախընտրել է Մբապեի փոխարեն ձեռք բերել Դեմբելեին

Ֆուտբոլային գործակալ Խունիոր Մինգելյան պատմել է, որ «Բարսելոնան» 2017 թվականին կարող էր ձեռք բերել Կիլիան Մբապեին ։ Միգելյայի խոսքերով, Մբապեն, ով այն ժամանակ դեռևս հանդես էր գալիս «Մոնակոյի» կազմում, մոտ էր կատալոնական ակումբի շարքերը համալրելուն, սակայն «Բարսայի» ղեկավարներն ընտրեցին Ուսման Դեմբելին։ «Այո՛, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչը միակ ճշմարտությունն է։ Այդ ժամանակ […]

1 1,445 1,446 1,447 1,448 1,449 1,924