Author Archives: Miqayel

Օվեչկինը կրկնել է Գրեցկիի արդյունավետության պատմական ռեկորդը 🎥

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության 76-րդ խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական խաղահրապարակում 5:3 հաշվով հաղթել է «Չիկագո Բլեքհոքսին»։ Տանտերերից դուբլ է գրանցել թիմի ավագ, ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ Լեգենդար հոկեյիստը NHL-ում խփած գոլերի քանակը հասցրել է 894-ի և կրկնել պատմության մեջ լավագույն ռմբարկու Ույեն Գրեցկիի ռեկորդը։ Նշենք, որ Օվեչկինն այդ ցուցանիշին հասել է 1486, իսկ […]

Պաշտոնական. Մաթս Հումելսը կավարտի կարիերան 🎥

Անվանի պաշտպան Մաթս Հումելսը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտարարել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին ավարտելու է կարիերան։ Գերմանացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1995-2008 և 2016-19 թթ., 118 խաղում խփել 8 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա «ռեկորդ մայսթերի» կազմում 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ` երկրի Սուպերգավաթակիր, 2 […]

Պաշտոնական. Դե Բրույնեն կհեռանա «Ման. Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, սոցցանցերում հայտնել է ֆուտբոլիստը։ Կողմերը չեն երկարաձգելու հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Դե Բրույնեն ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Բելգիացի ֆուտբոլիստն անգլիական գրանդում էր 2015 թ. օգոստոսից, 413 խաղում խփել 106 գոլ, կատարել 174 ասիստ։ Նա «Սիթիի» պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ […]

Գուտին` Յամալի մասին. «Չեմ հիշում, որ Մեսին 17 տարեկանում այդպես խաղա»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին. «Նա լուսային տարիներով առաջ է իմ ցուցադրած խաղի համեմատ։ Արդյո՞ք նա լավագույնն է։ Իսկ ի՞նչ է նշանակում լինել լավագույնը։ Լինել լավագույնը նշանակում է առավելագույն որակները ցույց յուրաքանչյուր տուրում։ Նա Կիլիան Մբապեի և Վինիսիուսի նման է։ Յամալն անհավանական տաղանդ ունի։ Շատերն ասում են, թե […]

62-ամյա մարզիչը 7-րդ անգամ գլխավորել է նույն ակումբը

Բրազիլական «Ֆլամենգոյի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռենատո Գաուշոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 62-ամյա մասնագետը «Ֆլամենգոն» գլխավորել է 7-րդ անգամ։ Նա ակումբը նախկինում մարզել է նաև 1996 և 2002-03 թթ., 2003 թ. հոկտեմբերից դեկտոմբեր, 2007-08 թթ., 2009 թ. հուլիսից սեպտեմբեր, 2014 […]

Կոուտինիոյի հիասքանչ գոլը Կոպա Սուդամերիկանայում 🎥

Հարավամերիկյան գավաթի` Կոպա Սուդամերիկանայի, G խմբի առաջին տուրում բրազիլական «Վասկո դա Գաման» մրցակցի դաշտում գերգոլառատ ոչ-ոքի է գրանցել պերուական «Մելգարի» դեմաղում` 3:3։ «Վասկոյի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև անվանի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, որն արդեն երրորդ րոպեին պտտեցրած հիասքանչ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշվիը։ 32-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում նաև ասիստ է կատարել ու […]

Բրազիլիայի հավաքականը գլխավորելու նոր թեկնածու կա

Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու թեկնածուների թվում հայտնվել է Մանուել Պելեգրինին, գրում է Mundo Deportivo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի միջնորդները կապվել են չիլիացի մասնագետի ներկայացուցիչների հետ։ Այժմ 71-ամյա մարզչի պահանջարկն աճել է։ Նրա ծառայություններով սկսել են նաև հետաքրքրվել մի շարք ակումբներ։ Շատերին գոհացնում և հիացնում է Պելեգրինիի կատարած աշխատանքը «Բետիսում»։ Այդուհանդերձ, Պելեգրինին ոչ միայն մինչև 2026 թ. […]

Լաշա Տալախաձեն` Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն ապրիլի 3-ին ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա Տալախաձեն Թբիլիսիում կայացած ընտրություններում ստացել է համագումարին ներկա բոլոր 55 անդամների ձայնը։ Նա ընտրվել է 4 տարի ժամկետով։ Ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել օլիմպիական եռակի չեմպիոն Կախի Կախիաշվիլին ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իռակլի […]

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը դուրս է մնացել լավագույն թոփ-100-ից

ՖԻՖԱ-ն ապրիլի 3-ին ներկայացրել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանը, նախորդ թարմացման համեմատ, նահանջել է երկու կետով և դուրս մնացել լավագույն 100 լավագույն հավաքականների շարքից։ Այժմ Հայաստանի թիմն ունի 1208,31 միավոր և զբաղեցնում է 102-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ ամիս երկու խաղում էլ պարտվել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների […]

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը` ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա […]

1 125 126 127 128 129 1,919