Սերբիայի հավաքականը «կործանեց» Ռուսաստանի ընտրանուն🎥

Սերբիայի հավաքականը «կործանեց» Ռուսաստանի ընտրանուն🎥

19/11/2020 - 01:40

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Սերբիայի հավաքականը Բելգրադում ընդունել էր Ռուսաստանի հավաքականին։

Բալկանյան հավաքականը պարզապես «կործանեց» մրցակցին՝ խփելով 5 անպատասխան գնդակ։ Լյուբոշա Տումբակովիչի սաների կազմից դուբլի հեղինակ դարձավ Լուկա Յովիչը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլիպ Մլադենովիչը, Նեմանյա Ռադոնիչը, ինչպես նաև Դուշան Վլահովիչը։

Այս հաղթանակի շնորհիվ Սերբիայի հավաքականը կարողացավ իր տեղը պահպանել Ազգերի լիգայի B դիվիզիոնում, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում Հունգարիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն։

B դիվիզիոնի 3-րդ խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ Հունգարիա – 11 միավոր

2․ Ռուսաստան – 8 միավոր

3․ Սերբիա – 6 միավոր

4․ Թուրքիա – 6 միավոր

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023