Արսենալը շարունակում է հաղթարշավը` կրկին առավելության հասնելով Բուդե Գլիմտի նկատմամբ🎥

Արսենալը շարունակում է հաղթարշավը` կրկին առավելության հասնելով Բուդե Գլիմտի նկատմամբ🎥

13/10/2022 - 23:34

Եվրոպա լիգայի 4-րդ տուրում «Արսենալն» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բուդե Գլիմտի» դեմ։

հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «զինագործները» կարողացան հաղթել նվազագույն` 1:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց Բուկայո Սակայի 24-րդ րոպեին խփած գոլը։

Նշենք, որ «Արսենալը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։

Առհասարակ, լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում հաղթել է անցկացրած 12 խաղերից 11-ը։

Այս խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Արսենալ» – 9 միավոր (անցկացրած 3 հանդիպում)
  2. «Բուդե Գլիմտ» – 4 միավոր
  3. ՊՍՎ – 4 միավոր (անցկացրած 2 հանդիպում)
  4. «Ցյուրիխ» – 0 միավոր (անցկացրած 3 հանդիպում)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023