Նորից չստացվեց ու պարտվեցինք. Հայաստան – Ֆինլանդիա՝ 0:2 (տեսանյութ)

Նորից չստացվեց ու պարտվեցինք. Հայաստան – Ֆինլանդիա՝ 0:2 (տեսանյութ)

26/03/2019 - 22:51

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Ֆինլանդիայի ընտրանուն: Հյուրերը հաղթեցին. Հայաստան – Ֆինլանդիա՝ 0:2:

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումն, ընդհանուր առմամբ, դիտարժան ստացվեց:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

14-րդ րոպեին ֆինների առաջին լայնածավալ գրոհն ավարտվեց գոլով. մոտ տարածությունից Յենսենը գնդակն ուղարկեց Արամ Հայրապետյանի դարպասը:

Ընդունած գոլից հետո Հայաստանի հավաքականն առավելություն ուներ, բայց ոչ շոշափելի: Հարկ է ընդգծել, որ հյուրերի պահերը առավել վտանգավոր էին:

78-րդ րոպեին Ֆինլանդիայի ընտրանու ֆուտբոլիստները կրկնապատկել են հաշիվը՝ ամրագրելով հաղթանակը: Հարկ է նաև ընգծել, որ հյուրերը տարան տակտիկական հաղթանակ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023