Այաքսը պատմություն է կերտում. ֆանտաստիկ հաղթանակ Բեռնաբեուում (տեսանյութ)

Այաքսը պատմություն է կերտում. ֆանտաստիկ հաղթանակ Բեռնաբեուում (տեսանյութ)

06/03/2019 - 01:55

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

Խոշոր անակնկալ գրանցվեց Մադրիդում. «Ռեալը» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Այաքսին»:

Արդեն 7-րդ րոպեին Տադիչի փոխանցումից հետո Զիեխը բացել է հաշիվը: Մոտ 10 րոպե անց դարձյալ Տադիչը հիանալի անցումից հետո փոխանցել է Ներեսին, ով դիպուկ է հարվածել՝ կրկնապատկելով հաշիվը: 62-րդ րոպեին գոլ է խփել հանդիպման թերևս լավագույն ֆուտբոլիստը՝ Դուշան Տադիչը:

70-րդ րոպեին Ասենսիոն խփել է այս խաղում տանտերերի միակ գոլը: Եւս 2 րոպե անց Լասե Շյոնեն տուգանայինից հիասքանչ գոլով մարել է «արքայական» ակումբի բոլոր հույսերը՝ 1:4:

Ընդհանուր 5:3 հաշվով հաղթանակի շնորհիվ «Այաքսը» դուրս է գալիս ՉԼ-ի քառորդ եզրափակիչ: Վերջին 3 տարիների չեմպիոն «Ռեալը» լքում է պայքարը:

Զուգայեռաբար կայացած խաղում «Տոտենհեմը», այս անգամ հյուրընկալվելիս, դարձյալ հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»՝ 1:0: Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփել է Հարի Քեյնը:

Ընդհանուր 4:0 հաշվով հաղթանակի շնորհիվ անգլիական թիմը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023