Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


ԱԱ-2026. Հունիսի 15-ի խաղային օրվա անոնսը

ԱԱ-2026-ի հունիսի 15-ի խաղային օրը կկայանա չորս հանդիպում։

Interfootball-ը նեըկայացնում է խաղային օրվա անոնսը։

  • Իսպանիա – Կաբո Վերդե (H խումբ)` 20:00
  • Բելգիա – Եգիպտոս (G խումբ)` 23:00
  • Սաուդյան Արաբիա – Ուրուգվայ (H խումբ)` 2:00
  • Իրան – Նոր Զելանդիա (G խումբ)` 5:00

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Իսակի ու Դյոկերեշի բենեֆիսը. Շվեդիան ջախջախեց Թունիսին 🎥

ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականը Մոնտերեյում 5:1 հաշվով ջախջախեց Թունիսի թիմին։

Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յասին Այարին, մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Իսակը, Վիկտոր Դյոկերեշը և Մաթիաս Սվանբերգը։

Իսակը նաև երկու գոլային փոխանցում կատարեց` ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Դյոկերեշն էլ մեկ ասիստ գրանցեց։

Թունիսցիներից աչքի ընկավ Օմար Ռեկիկը։

Շվեդիան 3 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը։ Ճապոնիան ու Նիդերլանդները 1-ական միավոր ունեն, Թունիսը` 0:

Երկորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Նիդերլանդներ – Շվեդիա` 20.06, 21:00
  • Թունիս – Ճապոնիա` 21.06, 8:00

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Կոտ դ’Իվուարը 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էկվադորից 🎥

ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Էկվադորի թիմին։

Ֆիլադելֆիայում կայացած խաղում հավաքականներն ստեղծեցին բազում գոլային պահեր, բայց դարպասի միայն մեկ գրավում գրանցվեց. «Փղերին» 90-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն։

E խմբում Կոտ դ’Իվուարն ու Գերմանիան ունեն 3-ական միավոր։ Էկվադորն ու Կյուրասաոն եզրափակում են խումբը` առանց միավորի։

Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Գերմանիա – Կոտ դ’Իվուար` 21.06, 00:00
  • Էկվադոր – Կյուրասաո` 21.06, 4:00

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Ճապոնիան դրամատիկ ու գոլառատ ոչ-ոքի կորզեց Նիդերլանդներից 🎥

ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Նիդերլանդների ու Ճապոնիայի ազգային հավաքականները գոլառատ ոչ-ոքի գրանցեցին։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

«Նարնջագույնները» թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկի ու Քրիսենսիո Սամերվիլի խփած գոլերի շնորհիվ հաղթում էին նախ` 1:0, ապա` 2:1, բայց «Սամուրայները» կարողացան խուսափել պարտությունից։

Հաջիմե Մորիյասուի գլխավորած թիմից աչքի ընկան Կեյտո Նակամուրան և Դայիչի Կամադան։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկեց 89-րդ րոպեին։

Հավաքականներն առաջին միավորը վաստակեցին այս Մունդիալում։ Խմբի մյուս խաղում Շվեդիան կմրցի Թունիսի դեմ, մեկնարկը` ժամը 6:00-ին։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կընդգրկվի Մոուրինիոյի մարզչական շտաբում

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան կվերադառնա ակումբ, գրում է The Athletic-ը։

Խեդիրան կընդգրկվի Ժոզե Մոուրինիոյի մարզչական շտաբում։ 39-ամյա մասնագետը կլինի պորտուգալացի մարզչի օգնականը։ Գերմանացի ֆուտբոլիստի համար սա կլինի մարզչական առաջին փորձը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուրահատուկն» իր շտանում ուզում է ընդգրել նաև «Արքայական ակումբի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստի` Պեպեին։

Խեդիրան մադրիդյան գրանդում հանդես է եկել 2010-15 թվականներին, 161 խաղում գրանցել է 9 գոլ ու 13 ասիստ։

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Գերմանիան շրջանցեց Բրազիլիային ` դառնալով Մունդիալների ամենաարդյունավետ հավաքականը 📸

Գերմանիան ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյին` դառնալով Մունդիալների պատմության մեջ ամենաարդյունավետ հավաքականը։

«Բունդեսմանշաֆթը» մրցաշարում խփել է 239 գոլ` շրջանցելով Բրազիլիային։ «Պենտակամպիոնների» ակտիվում կա 238 գոլ։

Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Արգենտինայի (152), Ֆրանսիայի (136) և Իտալիայի (128) հավաքականները։ Իսպանիան խփել է 10 գոլ։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին 🎥

ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Հյուսթոնում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյի թիմին։

«Բունդեսմանշաֆթից» դուբլ գրանցեց Կայ Հավերցը, մեկական գոլ խփեցին Ֆելիքս Նմեչան, Նիկո Շլոտերբեկը, Ջամալ Մուսիալան, Նաթանիել Բրաունն ու Դենիզ Ունդավը։

Կյուրասաոյից աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` Մունդիալներում խփելով երկրի պատմության մեջ առաջին գոլը։ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմը նորամուտը նշեց մրցաշարում։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը առաջին հաղթանակը տարավ ԱԱ-2026-ում և 3 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Կոտ դ’Իվուարի ու Էկվադորի հավաքականները, մեկնարկը` ժամը 3:00-ին։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Կյուրասաոն Մունդիալներում խփեց պատմության մեջ առաջին գոլը 🎥

ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Կյուրասաոյի ազգային հավաքականը մրցում է Գերմանիայի թիմի դեմ։

«Պանտերա Նեգրայից» 21-րդ րոպեին աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` հաշիվը դարձնելով 1:1։

Կյուրասաոյի հավաքականը, որ առաջին անգամ է մասնամցում Մունդիալին, մրցաշարում խփեց պատմության մեջ առաջին գոլը։

Կյուրասաոն աշխարհի առաջնությանը մասնակցած երբևէ ամենաքիչ բնակչություն (155 հազար) ունեցող երկիրն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Here we go! «Ռեալը» 60 միլիոնով տրանսֆեր է համաձայնեցրել 🎥

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելիան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել։ «Արքայական ակումբն» իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, բոնուսները ներառյալ, կվճարի 60 միլիոն եվրո։

27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որի մանրամասները չեն հաղորդվում։

Պաշտպանի տեղափոխությանը մեծապես նպաստել է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն։ Պորտուգալացի մասնագետը շատ է ցանկացել աշխատել նրա հետ։

Կուկուրելիան «Սերուցքայիններին» կմիանա աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո, որին մասնակցում է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։

«Լոս Բլանկոսը» հաջորդ մրցաշրջանի համար ավարտին է հասցրել չորրորդ գործարքը։ Մադրիդյան գրանդին կմիանան նաև պաշտպաններ Դենզել Դումֆրիսը, Իբրահիմա Կոնատեն և կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։

Կուկուրելիան «Չելսիում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 163 խաղում խփել է 9 գոլ, կատարել 13 ասիստ։

Իսպանացին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում եղել է 2012-20 թվականներին։ Ձախ պաշտպանը կատալոնական գրանդի երիտասարդական թիմում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026