Գործարքը կայացած է. Մարկո Ասենսիոն տեղափոխվում է ՊՍԺ
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի ՊՍԺ-ի շարքերը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբն ու իսպանացի հարձակվողը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Ասենսիոյի տարեկան աշխատավարձը լինելու է 10 մլն եվրո։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում էին տեսնել նաև «Միլանն» ու «Աստոն Վիլլան», սակայն վերջինիս ընտրությունը կանգ է առել հենց ՊՍԺ-ի վրա։
Հաղորդվում է, որ գործարքի կայացման հարցում վճռորոշ դերակատարություն է ունեցել «Պարի Սեն-Ժերմենի» խորհրդական Լուիշ Կամպուշը, ով դեռևս 2022 թ. ամռանն էր ցանկանում ձեռք բերել Ասենսիոյին։
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 285 խաղում դառնալով 61 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիշ Կամպուշ, Մարկո Ասենսիո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո