Լեմպսի թիմը ճախրում է․ Չելսի 2։0 Քրիսթալ Փելես?
ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Չելսին» 2։0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելեսի» նկատմամբ։ «Ազնվականների» կազմում աչքի ընկան Թեմի Աբրահամն ու Քրիստիան Պուլիշիչը։
Այս հաղթանակը Ֆրենկ Լեմպարդի սաներըի համար արդեն վեցերորդ անընդմեջն էր, ինչն էլ թույլ տվեց նրանց վաստակել 26 միավոր և բարձրանալ 3-րդ հորիզոնական։
10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Քրիսթալ Փելեսը» 15 միավոր է վաստակել։
# ԱՊԼ, Չելսի, Քրիսթալ Փելես