Նյուքասլը գոլառատ խաղում թանկարժեք միավորներ կորցրեց 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլն» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Կաչաղակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 5-րդ հորիզոնական` շրջանցելով Մարկուս Ռեշֆորդին («Մանչեսթեր Յունայթեդ»), ում ակտիվում կա 16 գնդակ։
«Լիդսի» գոլերը խփեցին Լյուկ Էյլինգն ու Ռասմուս Քրիստենսենը։
Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում Սեմ Էլարդայսի թիմը հաղթում էր 1:0 հաշվով, որի ժամանակ յորքշիրյան ակումբի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. հյուրերին փրկեց դարպասապահ Նիք Պոպը։
Այս ոչ-ոքիից հետո Էդի Հաուի թիմը վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Լիդսը», 31 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդի Հաու, Լիդս, Լյուկ Էյլինգ, Կալում Վիլսոն, Նիկ Պոպ, Նյուքասլ, Պատրիկ Բեմֆորդ, Ռասմուս Քրիստենսեն, Սեմ Էլարդայս