Խվիչան նոր պայմանագիր կկնքի Նապոլիի հետ
«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան, ամենայն հավանականությամբ, շուտով կերկարաձգի պայամանագիրն ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2028 թ. հունիսի 30-ն. այն կերկարաձգվի մեկ տարով։
Նշվում է, որ վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, կքառապատկվի` դառնալով 4 մլն եվրո։
Սպասվում է, որ պայմանագրում չի լինի հրաժարագնի կետ։ «Նապոլին» մինչև 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանը մտադիր չէ վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին, իսկ հավանական վաճառքի դեպքում էլ ակումբը ցանկանում է գործարքից վաստակել նվազագույնը 100 մլն եվրո։
Հաղորդվում է, որ պայմանագրի երկարաձգման հարցում կողմերին մնացել է միայն պարզեցնել վերջնական դետալները։
Հիշեցնենք, որ վրացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել նեապոլիտանական ակումբի շարքերը և անցկացրած 30 խաղում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խվիչա Կվարացխելիա, Նապոլի