Պաշտոնական. Նիկո Կովաչը հեռացվել է Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը` Նիկո Կովաչն այլևս չի զբաղեցնում թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ակումբն այս որոշումը կայացրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած 5:1 հաշվով կրած պարտությունից հետո։
«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում 10 խաղից հետո վաստակած 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
Կովաչը «Բավարիայի» ղեկը ստանձնել էր 2018 թվականի ամռանը և հասցրել է թիմի հետ հաղթել Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը, ինչպես նաև Սուպերգավաթը։
# Բավարիա, Նիկո Կովաչ