Լիսանդրո. «Բետիսի դեմ հանդիպումը ցույց տվեց, թե ով ենք մենք»
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Բետիսին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մանկունյական ակումբի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը.
«Մենք, հատկապես, երկրորդ խաղակեսում հիանալի աշխատանք կատարեցինք. շատ գոլային պահեր ստեղծեցինք և 4 գոլ խփեցինք։
Լավ արդյունք գրանցեցինք, սակայն դիմակայությունը դեռևս ավարտված չէ, այնպես որ մենք պետք է շարունակենք կենտրոնացվածություն պահպանել` պատասխան հանդիպմանը լավ պատրաստվելու համար։
«Բետիսի» դեմ հանդիպումը ցույց տվեց, թե ով ենք մենք։ Մենք ցանկանում են միշտ հաղթել։ Մենք մեզ նման չէինք «Լիվերպուլի» դեմ խաղում (0:7)։ Շոկի մեջ էինք այդ խաղից հետո, քանի որ այն ավարտվեց անչափ վատ հաշվով։ Այժմ պետք է առաջ շարժվել»,- արգենտիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բետիս» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին` Սևիլիայի «Բենիտո Վիլիամարին» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բետիս, Եվրոպա-լիգա, Լիսանդրո Մարտինես, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ