Գալտիե. «Իմ ապագա՞ն. դրա մասին դեռևս վաղ է խոսել»

Գալտիե. «Իմ ապագա՞ն. դրա մասին դեռևս վաղ է խոսել»

09/03/2023 - 12:55

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր ապագայի մասին է խոսել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն.

«Իմ ապագա՞ն։ Դրա մասին դեռևս վաղ է խոսել։ Այն կախված է միայն ակումբի ղեկավարությունից և նախագահից։

Այժմ մենք շատ հիասթափված ենք։ Ակումբը մեծ հույսեր ուներ Չեմպիոնների լիգայից։

Ամեն դեպքում, ես շարունակում եմ կենտրոնացած մնալ մրցաշրջանի մնացած հատվածի վրա»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Գալիտեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է ստանձնել «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնը, որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023