Մբապեն 200-րդ գոլը խփեց ՊՍԺ-ի կազմում` կրկնելով Կավանիի պատմական ռեկորդը🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Մարսելի» դեմ։
55-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմից աչքի ընկավ Կիլիան Մբապեն` հաշիվը դարձնելով 3:0։
24-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 200-ի և այդ ցուցանիշով հավասարվեց ակումբի պատմության լավագույն ռմվարկու Էդինսոն Կավանիին։
Հատկանշական է, որ Մբապեին 200 գոլ խփելու համար այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել միայն 246, իսկ Կավանիին` 301 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդինսոն-Կավանի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ