Աղբյուր. «Բավարիայի հարձակվողը կհրավիրվի Հայաստանի հավաքական»
Interfootball-ը մի շարք աղբյուրներից տեղեկանում է, որ «Բավարիայի» երիտասարդական թիմի կենտրոնական հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը կհրավիրվի Հայաստանի հավաքական։
20-ամյա հարձակվողը ծնվել է Գերմանիայի Գերդեն քաղաքում և ունի հայկական արմատներ` կրելով նաև Երանոսյան ազգանունը։
Ռանոսը 2018 թվականից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում, որի տարբեր տարիքային թիմերի կազմում մինչ օրս անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 34 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Սպասվում է, որ առաջիկա մարզական հավաքի ժամանակ Գրանտ-Լեոն Ռանոսը կմիանա Հայաստանի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական