Բարսելոնային դաժան պատժամիջոցներ են սպառնում կոռուպցիոն սկանդալի շրջանակում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» կոռուպցիոն սկանդալի եզրին է. կատալոնական ակումբը 2016-18 թթ. 1.4 մլն եվրո է վճարել DASNIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի այդ ժամանակվա փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։
«Բլաուգրանան» կասկածվում է, որ այդ կերպ կաշառել է մրցավարներին։
Ինչպես տեղեկացնում է Bolavip-ը, Իսպանիայի դատախազությունը քննում է այդ գործի բոլոր կոռուպցիոն ռիսկերը։
Նշվում է, որ «Բարսելոնան» դեռևս ոչ մի հարցում չի մեղադրվում, սակայն եթե ապացուցվի, որ «բլաուգրանան» Նեգրեյրայի միջոցով կաշառել է Լա լիգայի մրցավարներին, ապա կատալոնական ակումբին դաժան պատժամիջոցներ են սպառնում` Լա լիգայից հեռացումից մինչև միավորների հանում «Պրեմիերայի» ընթացիկ խաղարկությունից և բազմամիլիոնանոց տուգանոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա