Ֆրանսիայում տղամարդը ձևացրել է, թե Մբապեի հայրն է` ալժիրցնիերի համար ապրելու իրավունք ստանալու համար
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Ֆրանսիայում 48-ամյա տղամարդը կանգնել է դատարանի առջև, ով ձևացրել է, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հայրն է` Վիլֆրիդը։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ տղամարդը նման քայլի է դիմել` ալժիրցի մի զույգի համար Ֆրանսիայում ապրելու իրավունք ստանալու։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թ. դեկտեմբերին։ Տղամարդուն բացահայտել է Իվելինի (խմբ.` դեպարտամենտ Ֆրանսիայում) ոստիականությունը, որի աշխատակիցները չեն ճանաչել Մբապեի հոր ձայնը։
Տղամարդուն առաջարկել են գրավոր փաստաթուղթ ուղարկել` ապացուցելով ինքնությունը։ Վերջինս կատարել է ոստիկանության պահանջը` փորձելով կեղծել Վիլֆրիդ Մբապեի ստորագրությունը։
Ոստիկանության մոտ կասկած է հարուցել այն փաստը, որ նամակը գրված է եղել բազմաթիվ ուղղագրական սխալներով, ինչից հետո պարզվել է, որ այդ տղամարդը նույնն արել է նաև Ֆրանսիայի այլ ոսստիականական բաժանմունքներում։
Հաղորդվում է, որ մեղադրյալն արդեն խոստովանական ցուցմունք է տվել և նշել, որ իր արարքը համարում է բարի գործ, իսկ ալժիրցիներին օգնել է կամավոր հիմունքներով։
Այդուհանդերձ, ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ տղամարդն, ամեն դեպքում, իր ծառայությունների դիմաց գումար է ստացել։
Ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը` հայտնաբերելով կանխիկ 4370 եվրո, իսկ նրա բանկային հաշվին անհայտ աղբյուրից եղել է ևս 24.230 եվրո անհայտ գումար։
Հավելենք, որ տղամարդը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման և տուգանվել 2000 եվրոյով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Վիլֆրիդ Մբապե