Հարի Քեյնը դարձավ Տոտենհեմի պատմության լավագույն ռմբարկուն🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
15-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմից գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը` բացելով հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է «խցանների» Twitter-ի պաշտոնական էջը, Քեյնը «Տոտենհեմի» կազմում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 267-ի` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
29-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով շրջանցեց ակումբի լեգենդար նախկին հարձակվող Ջիմի Գրիվզին, ով խփել է 266 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Ջիմի Գրիվզ, Տոտենհեմ