Պաուլու Բենտուն հեռացել է Հվ. Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Հարավային Կորեան 1:4 հաշվով պարտվեց Բրազիլիային` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարավկորեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հայտարարեց, որ լքել է զբաղեցրած պաշտոնը.
«Այժմ ես և մարզչական շտաբը պետք է մտածենք ապագայի մասին, որը չի կապվում Հարավային Կորեայի հավաքականի հետ։
Քիչ առաջ ես մեր որոշման մասին հայտնել եմ ֆուտբոլիստներին և ֆեդերացիային նախագահին` հայտնելով երախտագիտություն այն ամենի համար, ինչ նրանք արել են։
Հպարտ եմ, որ ավելի քան չորս տարի եղել եմ նրանց մարզիչը: Այժմ ես մտադիր եմ հանգստանալ, իսկ այնուհետև կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Ցանկանում նշել, որ այս որոշումը կայացրել եմ դեռևս սույն թվականի սեպտեմբերին»,- Բենտուի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Հավելենք, որ 53-ամյա մասնագետն «ասիական վագրերի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել էր 2018 թ. օգոստոսին։
Պորտուգալացի մասնագետի գլխավորությմաբ Հարավային Կորեան անցկացրել է 57 հանդիպում, տոնել 35 հաղթանակ, 13 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 9 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Հարավային Կորեայի հավաքական, Մունդիալ-2022, Պաուլու Բենտու, Քաթար-2022