Նապոլին հսկայական առավելությամբ գնաց ընդմիջման` գոլառատ խաղում հաղթելով Ուդինեզեին 🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց նեապոլիտանական ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։
Լուչիանո Սպալետիի թիմն արդեն 58-րդ րոպեին վճռել էր հանդիպման ելքն ու հաղթում էր 3:0, սակայն խաղավերջում Ուդինեից ժամանած հյուրերը հետ բերեցին երկու գնդակ։
Տանտերերի գոլերը խփեցին Վիկտոր Օսիմենը, Պյոտր Զելինսկին ու Էլիֆ Էլմասը, իսկ «Ուդինեզեի» գոլերը խփեցին Իլիա Նեստերովսկին ու Լազար Սամարջիչը։
Նշենք, որ Օսիմենն ա Ա սերիայի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 9-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նեապոլիտանական ակումբը վաստակեց 41 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը` 2-3 հորիզոնականները զբաղեցնող «Լացիոյին» և «Միլանին» գերազանցելով 11 միավորով։
Այդուհանդերձ, «արծիվներն» ու «ռոսոներիներն» ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումները և կմրցեն համապատասխանաբար «Յուվենտուսի» ու «Ֆիորենտինայի» դեմ։
«Ուդինեզեն», 24 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էլիֆ Էլմաս, Իլիա Նեստերովսկի, Լազար Սամարջիչ, Լացիո, Լուչիանո-Սպալետի, Միլան, Նապոլի, Ուդինեզե, Պյոտր Զելինսկի, Վիկտոր Օսիմեն