Խավի. «Եթե ​​Բարսան դուրս մնա ՉԼ-ից,  մենք  առյուծների պես կպայքարենք  ԵԼ-ն հաղթելու համար»

Խավի. «Եթե ​​Բարսան դուրս մնա ՉԼ-ից, մենք առյուծների պես կպայքարենք ԵԼ-ն հաղթելու համար»

26/10/2022 - 12:51

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին նշել է, որ ակումբը պայքարելու է Եվրոպա լիգայում հաղթանակի համար, եթե դուրս մնա Չեմպիոնների լիգայի խմբային փուլից.

«Մենք ցանկանում ենք շարունակել ելույթները Չեմպիոնների լիգայում, բայց եթե դուրս մնանք, առյուծների պես կպայքարենք Եվրոպա լիգան հաղթելու համար։

Մեր բնավորությունը չպետք է թուլանա։ Էլ կլասիլոյում պարտվելուց հետո (1:3) «Բարսելոնան» հիանալի արձագանքեց երկու ուժեղ մրցակիցների դեմ խաղերում` հաղթելով «Վիլյառեալին» (3:0) ու «Ատլետիկ Բիլբաոյին» (4:0

Եթե դուրս չգանք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, չպետք է կորցնենք վստահությունը։ Մեզ անհրաժեշտ է ցույց տալ, որ ի զորու ենք մրցակցել այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին «Բավարիան» է և հաղթել նրան։

Պետք է ցույց տանք, որ փոխել ենք մեր մոտեցումները»,- Խավիի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ «բլաուգրանան» շատ մոտ է երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալուն ու պայքարը Եվրոպա լիգայում շարունակելուն։

Դա տեղի կունենա, եթե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթի «Վիկտորիա Պլզենին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023